• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կարդում ենք Չարենց Չարենցի կամարում

Նկարագրություն: 
Ինչպես միշտ, առավոտ շուտ հավաքվեցինք Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում ու ճիշտ ժամանակին շարժվեցինք։ Հավաքվել էր կենսուրախ մի խումբ՝ տոնական տրամադրությամբ, տոնական, որովհետև առջևում ոչ միայն Չարենցի ծննդյան օրն է, այլև հենց այսօր մեր ընկերոջ՝ Ռաֆիկի ծննդյան օրն էր: Չնկատեցինք, թե ինչպես անցանք ճանապարհը. երգում էինք, պարում, երաժշտություն լսում: Իսկ Չարենցի կամարում «Ես իմ անուշ Հայաստանի» էինք կարդում ու նկարվում։ Ափսո՜ս, Մասիսները չէին երևում: Ամպամած եղանակ էր, ու լավ էլ ցուրտ էր, բայց մենք չէինք էլ զգում։ Հետո շարունակեցինք ճանապարհը դեպի Գեղարդավանք։ Մեզանից շատերը առաջին անգամ էին լինում Գեղարդում։Ա՜յ քեզ քարանձավակերտ վանք: Վերադարձի ճանապարհին՝ Գառնիի մոտ, որոշեցինք իջնել Գառնիի ձորը: Մի լավ թափառեցինք, իջանք մինչև առատահոս Ազատ գետի ափերը, քայլեցինք ու զմայլվեցինք քարերի սիմֆոնիայով: Տունդարձի ճանապարհին լավ հոգնած էինք, բայց այցելեցինք նաև Ջրվեժի Սուրբ Կաթողիկե եկեղեցի ու ստացանք քահանա տեր Կյուրեղի օրհնությունը: Ժենյա Դավթյան, Ավագ դպրոց, 12-րդ դասարան