• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ավ. Իսահակյան, «Աշնան ծաղիկներ»

Նկարագրություն: 
Աշնան ծաղիկնե˜ր, Դալու՛կ ու տխու՛ր, Դողդոջում եք հեզ Դաշտերում թափուր: Ձեր աչքերի մեջ Արցունք կա տրտում, Ուշացած երազ Ձեր քնքուշ սրտում: Շուտով կըշաչե Հողմը բքաբեր, Կըթոշնիք չապրած, Աշնան ծաղիկնե˜ր… Ավ. Իսահակյան, Ժնև, 1921թ. Հ.Գ. Լուսանկարներում՝ Նոր դպրոցի և Մայր դպրոցի մուտքերի ծաղիկներն են: