• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Օրվա խորհուրդ

Հունիսի 25
Այն մարդը, ով հույսը չի դնում Աստծու վրա և չունի հավատ, հոգով ու մարմնով դժոխքում է գտնվում, անգամ եթե լինի ողջ աշխարհի տերը:
 
 
Ճաշու ընթերցվածք

 

 

 

Վարդան Այգեկցի. «Մի առակ համբերության վերաբերյալ»

Մի վարդապետ աշակերտին համբերություն սովորեցնելու համար նրան ուղարկում է գերեզմանատուն՝ շիրմաքարերը գովելու։ Մյուս օրը ուղարկում է նախատելու և հայհոյելու, իսկ հետո հարցնում է.

-Քո գովելուց քարերը հպարտացա՞ն։



-Ասում է՝ ոչ։


-Իսկ հայհոյելուցդ դժգոհեցի՞ն արդյոք և որևէ բան ասացի՞ն։



-Ամենևին ոչ։

-Դու ևս գնա,— ասում է վարդապետը,— այդպես արա։ Գովեստից մի փքվիր և անարգելուց մի տրտմիր։       

Աղբյուր՝  http://blognews.am/arm/news/30129/vardan-aygekci-mi-arak-hamberutyan-veraberyal.html