«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
"Mkhitar Sebastatsi" Educomplex
Նախ, այդ օրը խուսափում էին որևէ մեկին փոխ տալ, հատկապես` թթխմոր, դրամ, առհասարակ ծախս չէին անում:
Առավոտյան տան դուռը առաջինը տան մեծն էր բացում, որպեսզի նա շատ տարիներ իր տանից անպակաս լիներ:
Առավոտյան վաղ նոր բերած ջուրը հեղում էին տան անկյուններում` տան առատությունը ապահովելու համար:
Տանը դուռը երբեք չէր փակվում: