Գահատման ցուցանիշներ.
Կաբինետի համապատասխանությունը կրթական ծրագրում նկարագրված միջավայրին ու պայմաններին.
· Համակարգչի, պրոյեկտորի, Էլեկտրոնային գրատախտակի, անխափան համացանցի և թվային այլ գործիքների առկայություն (ձայնագրիչ, ֆոտոխցիկ, սովորողի և դասվանդողի անհատական նոթբուք և նեթբուք, էլեկտրոնային գրիչ, ինտերնետ ֆլեշ):
· Ուսումնական նյութերի էլեկտրոնային փաթեթ, գրականություն (10 ական օրինակ դասագիրք, մասնագիտական այլ գրքեր):
· Համապատասխան գույք. սովորողների տարիքին և թվաքանակին համապատասխան սեղաններ և աթոռներ, էլեկտրոնային գրատախտակը արևից պաշտպանող վարագույր (շերտավարագույր):
Ուսումնասիրության արդյունքներ: Պայմանականորեն կաբինետները կարելի է բաժանել երեք խմբի.
1. կաբինետներ, որոնք ապահովված են թվային գործիքներով. համակարգիչ, պրոյեկտոր, Էլեկտրոնային գրատախտակ, անխափան համացանց և թվային այլ գործիքներ:
2. մասամբ են ապահովված թվային գործիքներով. համակարգիչ, պրոյեկտոր, անխափան համացանց և թվային այլ գործիքներ:
3. առանց թվային գործիքների կաբինետներ:
Առանց թվային գործիքների կաբինետներ առկա են ավագ Արհեստագործահան դպրոցում:
Կաբինետներում հիմանական խնդիրը ոչ միշտ հասանելի անլար կապն է, էլեկտրոնային գրատախտակը արևից պաշտպանող վարագույրի (շերտավարագույրը) բացակայությունը:
Դասարաններում միջին հաշվով անհատական նոթբուք և նեթբուք է իր հետսովորողի և դասվանդողի բերում սովորողներից 3-4ը: Որպես ձայնագրիչ և ֆոտոխցիկ հիմնականում օգտագործվում է դասվանդողի սովորողի բջջային հեռախոսը:
Անհրաժեշտ ուսումնական գրականությամ ապահովված են բոլոր կաբինետները: