• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Վարագա Սուրբ Խաչի տոն

«ԶՎարագն ասեմ զբաղձալին,    

Զհրեշտակաց փափագելին,    

Ուր խաչափայտն էր Քրիստոսին,    

զոր բերեալ էր կոյսն Հռիփսիմին»

 

Վարագա խաչի տոնը խաչին նվիրված զուտ ազգային տոն է, տոնում են Խաչվերացից երկու շաբաթ հետո: Նվիրված է Վարագա լեռան վրա սուրբ խաչափայտի մասունքը գտնելուն:

«....Տասներկու օր շարունակ լույսի սյուները շրջապատում են լեռան գագաթը, իսկ անուշահոտությանը դեռ երկար ժամանակ շարունակում էր բազմությանը զմայլել, ովքեր էլ հիացած օրհնում էին ու փառաբանում Աստծուն` սուրբ Խաչի երևման համար»:

Վարագա ս. խաչի մասունքներից հասել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին. այդ մասունքով օրհնվում է մյուռոնը:

Վարագավանքում գործել է դպրոց, տպարան:

Վարագավանքը եղել է նշանավոր կրոնական, կրթամշակութային կենտրոն:

Վանի փոխնահանգապետը «Անատոլու» գործակալությանը հայտնել է,  որ Վարագավանքի  եկեղեցիները վերանորոգվելու են նահանգապետարանի նախաձեռնած մի ծրագրի շրջանակում: