• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Այսօր Հայ առաքելական եկեղեցին նշում է Աշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցու ուխտի տոնը

Ամեն տարի Սբ. Խաչին հաջորդող երկրորդ շաբաթվա երեքշաբթի օրը Հայ առաքելական եկեղեցին նշում է Սբ. կույսեր Մարիանեի, Փեփրոնեի, Շուշանի (Վարդուհու) անվանակոչության տոնը:

Այդ օրը Պատարագի ընթացքում կատարվում է 7-րդ դարի երաժիշտ, բանաստեղծ, Ամենայն հայոց կաթողիկոս Կոմիտաս Աղցեցու «Անձինք նուիրեալք» շարականը: Այն հեղինակի՝ մեզ հասած ամենահայտնի շարականն է: Գրված է այբբենական ծայրակապով (աքրոստիկոս) և բաղկացած է 36 տնից: Իր բանաստեղծական և մեղեդիական յուրօրինակ բնութագրով շարականը չափանմուշ է դարձել հետագա շարականագիրների համար: