• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ինչ կարդալ ամռանը

Ընթերցանություն, այո։ Իրենց ժամանակով հաստատած դասականներ, ուսուցչի հանձնարարածը, ծնողների առաջարկածը, հարևանի հավանածը՝ գուցե։ Իսկ ի՞նչ է հարկավոր ժամանակակից մարդուն։ Կարծում եմ՝ միտքը զարգացնող, մտածելու առիթ տվող մի բան։ Ես ժամանակին հաճույքով կարդացել եմ,օրինակ, Մարկ Թվենի «Ադամի օրագիրը» (մեր գրադարանում կա)։ Իրեն հատուկ և մեզ ծանոթ հումորով Թվենն էստեղ բավականին լուրջ ակնարկներ է անում մարդու էության, հանդուրժողականության, նրա կեղծ ու իրական հավատի, հորինած ու բնական օրենքների մասին։ Իմ սաներին արդեն հանձնարարել եմ Հերման Հեսսեի «Մանկան հոգին» պատմվածքը («Ներսը և դուրսը» ժողովածուում կա), որ մեղքի զգացումի, դրանից ազատվելու փորձերի ու հատուցման մասին է։ Ում հետաքրքրում է նաև ժամանակակից մարդու ներքին ազատության խնդիրը, կառաջարկեի Ժան Պոլ Սարտր կարդալ (Թատերախաղերը մեր գրադարանում կան)։ Բայց ինչո՞ւ ենք կենտրոնացել միայն հայերեն (թարգմանված) գրքերի վրա։ Ինձ վերջերս գրավել է Գյուրջիևի «Рассказы Вельзевула своему внуку» գիրքը։ Դա աշխարհի նկատմամբ մարդու  ունեցած կարծրատիպերը ջարդելու և բաց աչքով կյանքին նայելու նպատակ ունի։ Գիրքն այնքան դուր եկավ, որ մի հատված՝ նախաբանը, նույնիսկ թարգմանեցի։ Կշարունակեի, եթե էլի ռուսերեն մի ուրիշ շատ հետաքրքիր գիրք աչքովս չընկներ։ Բայց դրա մասին՝ ավելի ուշ։
Հ.գ. Հնարավո՞ր է՝ սովորողներից լինեն, որ ուզեն թարգմանել Գեորգի Գյուրջիևի վերոհիշյալ գործը։ Միասին կպչենք՝ գլուխ կբերենք։