• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ամառային ընթերցում: Առաջարկում եմ կարդալ:

Կան այնպիսի գրքեր, որոնք միշտ կարող ես կարդալ` մանուկ հասակում, պատանի, հասուն տարիքում: Եվ ցանկացած տարիքում կարդալով` քեզ թվում է, որ հատկապես քեզ համար է նախատեսված այդ գործը: Այդպիսի գրքերից են Անտուան դը Սենտ Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը»Լուիս Քերոլի «Ալիսը հրաշքների աշխարհում»Ջանի Ռոդարիի «Ջելսոմինոն խաբեբաների աշխարհում»:Սրանք հեքիաթներ են փոքրերի համար`գունեղ և երևակայությունը խթանող, խորիմաստ և արդիական ասելիքով գործեր են պատանիների համար, աշխարհայացք թելադրող և փիլիսոփայական ստեղծագործություններ են ավելի հասուն ընթերցողների համար: Սիրելի ընթերցասեր բարեկամ, ամառը այնքան երկար չի տևում, ինչպես թվում է սկզբում: Շտապիր կարդալ:Այդ գրքերը նույնիսկ փնտրել պետք չէ: Դրանք քո էկրանին են: Դե, սեղմիր մկնիկը (կամ նոթբուք-նեթբուքի ստեղնը):