• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մտորումներ Ծաղկազարդի մասին

Վաղը Հայաստանյայց Առաքելական բոլոր եկեղեցիներում կնշվի Ծաղկազարդի տոնը: Մի խորախորհուրդ տոն, որը մեր տիրոջ` Հիսուս Քրիստոսի փառահեղ մուտքն է Երուսաղեմ, երբ ժողովուրդը համախմբված`արմավենու և ձիթենու ոստերով`  ընդունում, դիմավորում են հավիտենական կենաց լույսին` Հիսուսին: Օրհնում և օվսաննաներով փառաբանում: Մի տոն, որը կարծես հորդորում է մեզ, որպեսզի մենք էլ պատրաստակամորեն և ջերմագին սիրով բացենք մեր հոգու դռները ու ապաշխարած և մաքրված գիտակցաբար և անգիտակից մեղքերի ծանր բեռից` աղոթքներով մեր մեջ ևս ընդունենք, դիմավորենք մեր տիրոջը, զորանանք նրա գալստյան լույսով, աղոթքի կենսական ուժով և շնորհներով: Վաղը բոլոր եկեղեցիներում կկատարվի նաև մանուկների օրհնության կարգ: