• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Դպրոց-պարտեզի բնագիտատեխնիկական լաբորատորիա

Դպրոց պարտեզի (այսուհետ՝ դպրոց) բնագիտատեխնիկական լաբորատորիան (այսուհետ՝ լաբորատորիա) ֆիզիկական տարածք է, որտեղ դպրոցի սաները (այսուհետ՝ սովորողներ) զբաղվում են փորձարարությամբ (այդ թվում՝ կենսաբանական), տեխնիկական ստեղծագործությամբ (այդ թվում՝ ռոբոտաշիություն), սարքաշինությամբ (այդ թվում՝ եռաչափ տպիչով): Լաբորատորիան 144 քառ.մ մակերեսով տարածք է, որը ունի արևկողմ պատուհաններ, ապահովված է ջրով և կոյուղով, էլեկտրական հոսանքի 42վ կամ 36վ  ցանցով: Լաբորատորիան իր կազմում ունի նաև փորձարարական հողատարածք: Լաբորատորիան ունի առանձին՝ իրարից չառանձնացված բաժիններ.

  • նյութաբանության՝ որտեղ սովորողները ծանոթանում են տարբեր նյութերի և փորձարկում դրանց  հատկությունները,
  • ֆիզիկական՝ որտեղ սովորողները փորձեր են կատարում տարբեր ֆիզիկական երևույթների վերաբերյալ, յուրացնում չափումներ կատարելու կարողություններ
  • կենսաբանական՝ որտեղ սովորողները խնամում են ձկներ, թռչուններ, բույսեր (այդ թվում հիդրոպանիկ եղանակով)
  • տեխնիկական ստեղծագործության՝ որտեղ սովորողները զբաղվում են նոր սարքեր նախագծելով, էներգիայի այլընտրանքային աղբյուրների օգտագործման նախագծերով
  • սարքաշինական՝ որտեղ սովորողները իրենց ձեռքով պատրաստում են աշխատանքի համար անհրաժեշտ դետալներ, սարքեր:

Լաբորատորիայում աշխատանքի արդյունքում ստացած կարողությունները և հմտությունները սովորողները տեղափոխում են սովորողների-սաների խմբեր, բնակարաններ: