mskh.am
 
 ՄԵՐ ՄԱՍԻՆ
 ՆԱԽԱԿՐԹԱՐԱՆ
 ՆՈՐ ԴՊՐՈՑ
 Բ-4 ԴՊՐՈՑ-ՊԱՐՏԵԶ
 ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑ
 ՄԻՋԻՆ ԴՊՐՈՑ
 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ
 ԱՐՀԵՍՏ. ԴՊՐՈՑ
 ԳԱՆՅԱՆ ԴՊՐՈՑ
 ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՔՈԼԵՋ
 ՄԱՆԿ. ԿԵՆՏՐՈՆ
 ՔՆՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ
 ԾՐԱԳՐԵՐ
 
 ԳՐԱԴԱՐԱՆ
 ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
 ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
 ԿՐԹԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ
 ԿՐԹԱԿԱՆ ՀՂՈՒՄՆԵՐ
 ՄԵՐ ԲԱՐԵԿԱՄՆԵՐԸ
 
 

ԴԱՍԱՎԱՆԴՈՂ, ՏՀՏ ՄԱՍՆԱԳԵՏ

ԴԱՎԻԹ ՄԻՆԱՍՅԱՆ

Անձնական տվյալներ
Ծնվել է -28 մարտի 1962թ.
Ծննդավայրը - Աշտարակի շրջանի գ.Կոշ
Բնակության վայրը - ք.Երևան
Հեռախոսներ. (093)25-76-42բջ., (010)34-14-05 բն., (010)73-06-74 աշխ.,
Էլ.փոստ- minasyandavit@mail.ru, dminasyan@schools.am

Կրթությունը`
1968-1977թթ. - Աշտարակի շրջանի գ.Կոշի միջնակարգ դպրոց, 1-8 դասարան:
1977-1979թթ. - Երևանի Շ.Սիմոնյանի անվան թիվ 112 ֆիզ-մատ թեքումով դպրոց, 9-10-րդ դասարան:
1979-1984թթ. - Երևանի պետական համալսարանի Կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ, մաթեմատիկ-ծրագրավորող:

Աշխատանքայի փորձը`
1984-1991թթ. - «Հայգյուղմեքենայացում» գիտա-արտադրական միավորման գիտաշխատող, մաթեմատիկ-ծրագրավորող: Զբաղվել է գյուղատնտեսական մեքենաների տեխնիկական մասերի բնութագրերի հաշվարկման համակարգչային ծրագրերի ստեղծմամբ և գծագրմամբ: Գիտական երեք աշխատությունների համահեղինակ է:
1991-1993թթ. - «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Աշտարակի վարժարանի ինֆորմատիկայի և մաթեմատիկայի ուսուցիչ:
1993-2003թթ. –ՀՀ զինված ուժեր:
2003թ.-ից ՀՀ «Մխիթար Սեբաստացի» միջին և ավագ դպրոցների դասավանդող: Դասավանդում է համակարգչային գրագիտություն և ծրագրավորման հիմունքներ:
2004թ.-ից «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Ինտերնետ համակարգչային կենտրոնի /ԻՀԿ/ աշխատակից է: Մասնակցել և անմիջական ներդրում է ունեցել մի շարք շնորհանդեսների անցկացմանը («Խաղաղությունը երեխաների աչքերով» թեմայում հայկական խաղաղապահ գումարտակին վերաբերող նյութերի պատրաստմանը, ստեղծած առաջին կայքը` «Սովորենք շախմատ խաղալ…»`  http://schools.ascp.am/sebastia):
2005թ. հունվարի 1-ից աշխատում է որպես ինֆորմատիկայի և ծրագրավորման պատասխանատու-մասնագետ «Օժտված երեխաների հայտնաբերում և ուսուցում» պետական կրթական ծրագրի հետազոտողի և ստեղծագործողի հանրապետական հեռակա դպրոցում, որի շրջանակներում աջակցել է Ստեփանավանի Հովհ.Թումանյանի անվան թիվ 3 դպրոցի  ինտերնետային կայքի ստեղծմանը (http://stepanavan3.schools.am) և PowerPoint օֆիսային ծրագրով Ստեփանավանին և նրա թիվ 3 դպրոցի վերաբերյալ երկու շնորհանդեսների նախապատրաստմանն ու անցկացմանը:
2005-2009թթ. – Պատրաստել և պարբերաբար նյութեր է տեղադրել կրթահամալիրի կայքում:
2006թ. – Ղեկավարել է «Դռները դեպի դիվանագիտություն» ենթակայքի ստեղծումը (www.mskh.am/divanagitutjun):
2008թ. հոկտեմբերի 2` - կազմակերպել և անցկացրել է ուսումնական ճամփորդություն Կոշ գյուղ և հոկտեմբերի 25-ին`Կոշ գյուղի աշակերտների և ուսուցիչների այց կրթահամալիր: Ակտիվորեն մասնակցում է ուսումնա-հետազոտական ճամփորդություններին և կապեր հաստատում կրթական ոլորտի այլ հաստատությունների ՏՀՏ մասնագետների հետ:
2008թ. նոյեմբեր - մասնագիտական աջակցություն համար 155 դպրոցին` «10 դպրոցական ծրագիր» նախագծի մասնակցության նպատակով  (դպրոցը հաղթել է մրցույթում եռալեզու դպրոցական WEB կայքի մշակման համար` http://www.school155.am):
2005-2009 թթ. – մասնակցել է ՏՀՏ ոլորտին առնչվող սեմինարներին, կոնֆերանսներին և միջոցառումներին: Անձնական կապեր է հաստատել այդ ոլորտի մի շարք  կազմակերպությունների և ուսումնական հաստատությունների ղեկավարների հետ: Ղեկավարել է Երևանի Ինֆորմատիկայի պետական քոլեջի ուսանողների ուսումնական պրակտիկան կրթահամալիրում: Ղեկավարել է քոլեջի ուսանողուհի Լուսինե Մխիթարյանի դիպլոմային աշխատանքը`««Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի գրադարանի ենթակայքի ստեղծում» թեմայով (http://gradaran.mskh.am), որը արժանացել է գերազանց գնահատականի:
2009թ.-ի «Հանուն տեխնիկական առաջընթացի» մրցանակակիր, որը տրվում է բնագիտության, տեխնիկայի, մաթեմատիկայի բնագավառում կատարած հետազոտական-ստեղծագործական աշխատանքի համար:
2009թ. Սեպտեմբերի 1-ից ղեկավարում է ավագ դպրոցի «Կիրառական մաթեմատիկա և ծրագրավորում» խորացված ուսուցմամբ 10-րդ դասարանը` դասավանդում է մաթեմատիկա, ծրագրավորում և WEB դիզայն:

Վերապատրաստումներ
2005թ. - «Ինտերնետ/Վեբ դիզայն» դասընթացներ /«Ինֆո Գրուփ» ՀԿ/
2005թ. - «Ցանցային Ադմինիստրատորների» դասընթացներ /«Ինտերնետ Միություն» ՀԿ/
2006թ. - Ինտերնետ համակարգչային կենտրոնների ղեկավարների դասընթացներ /ՀԴՓՁ-ի կողմից/
2006թ. հունիսին մասնակցել է «Բնագիտական և հասարակագիտական առարկաների չափորոշիչների և ուսումնական ծրագրերի մշակման հարցերին» նվիրված վերապատրաստման սեմինարներին որպես ՏՀՏ մասնագետ 
2007թ. - ինֆորմատիկայի ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ
2009թ. – ավագ դպրոցի ինֆորմատիկայի ուսուցիչների որակավորման բարձրացման դասընթացներ

Տեխնիկական կարողություններ
Ազատ օգտվում է համակարգչից, տիրապետում է Windows, Word, Excel, PowerPoint, Photoshop, Internet Explorer, Dreamweaver, PHP և այլ ծրագրային փաթեթներին, ինչպես նաև ծրագրավորման Պասկալ, Բեյսիկ, Visual FoxPro լեզուներին:

Կատարած աշխատանքներ
I. Դասացուցակների կազմման ծրագրային փաթեթի հեղինակ («Կրթություն» 2003թ., N:12, ծրագրավորման Visual FoxPro լեզվով):
II. Նախագծել է http://www.mskh.am կայքը, ինչպես նաև «Մայքլ Գանյան» (http://ganyan.mskh.am) և արհեստագործական (http://arhest.mskh.am) դպրոցների, քոլեջի (http://mijindproc.mskh.am), գրադարանի  (http://gradaran.mskh.am) և «ԴՊԻՐ» էլ. պարբերականի (http://dpir.mskh.am) ենթակայքերը և մասնագիտական աջակցություն է ցուցաբերել նրանց շահագործողներին:
III. «ԴՊԻՐ» ամսագրի 16-ից 20-րդ համարներում տեղադրել է «Հերոնի բանաձևը», «ՑԻԿԼԱՅԻՆ ԱԼԳՈՐԻԹՄՆԵՐ», «WEB կայք: Ստեղծման գործընթացը», «Ուսումնական հաստատությունների WEB կայքեր, նրանց նախագծման և տեղադրման աշխատանքներ», «Ծրագրավորման և ՏՀՏ-ի նախամասնագիտական ուսուցումը ավագ դպրոցի 10-րդ դասարանում»:
IV. Կազմել և ՄԶԿ է ներկայացրել երկու մոդուլ ՏՀՏ-ի վերաբերյալ` «Հանրակրթական դպրոցների ուսուցիչների համակարգչային գրագիտության ուսուցում» և «Հանրակրթական դպրոցների համակարգչային կենտրոնների ղեկավարների հնգօրյա դասընթաց»:
V. Կրթահամալիրի սովորողներին և դասավանդողներին մասնագիտական աջակցություն (խորհրդատվություն):
VI. Տարբեր հաշվարկային աշխատանքներ Microsoft Excel օֆիսային փաթեթի օգնությամբ` մասնավորապես`

  1. Տարբեր սոցիոլոգիական հաշվարկներ:
  2. Գրադարանային գործի կազմակերպում:
  3. Կրթահամալիր ապրանքների մուտքի-ելքի կազմակերպում:
  4. Սովորողների բացակայությունների և վճարների գրանցում:
  5. Դասավանդողների տեղեկատու և բացակայությունների գրանցում:
  6. Տարբեր առարկաներից թեստային աշխատանքների ավտոմատ ստուգում:

VII. ա) Հեղինակային մանկավարժության հեղինակների հանրապետական 4-րդ հավաքին ներկայացրել է «Ծրագրավորման և ՏՀՏ-ի նախամասնագիտական ուսուցումը ավագ դպրոցի 10-րդ դասարանում»  զեկույցը:
բ) Հեռավար դպրոցի ճամբարային միջոցառումների ժամանակ ավագ դպրոցի 10-րդ դասարանի սովորողների հետ ներկայացրել է բնագիտամաթենատիկական ոլորտին վերաբերվող աշխատանքներ:

Լեզուների տիրապետում`
Հայերեն, ռուսերեն, անգլերեն-բավարար (կարդալ և թարգմանել բառարանի օգնությամբ):

Ամուսնացած է, ունի տղա և աղջիկ:

 

 ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ
 ԱՐՀԵՍՏԱՆՈՑ
 ՏԵՍԱԴԱՐԱՆ
 «ԴՊԻՐ»
 «ԿԱՐԴԱ ԻՆՁ...»
 «4-ԻՑ 6»
 «ՊԱՐՄԱՆԻ»
 «ՀԱՅԵԼԻ»
 «ԳԵՂԱՐՎԵՍՏ»
 «ՆԱԽԱԿՐԹԱՐԱՆ»
 «ԱԼԻՔ»
 ԵՆԹԱԿԱՅՔԵՐ
 Ա Ր Խ Ի Վ
 ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
Copyright © "Mkhitar Sebastatsi" Educational Complex, Web Master: D.Minasyan,