mskh.am
ER2 ER3 ER4  
 ՄԵՐ ՄԱՍԻՆ
 ՆԱԽԱԿՐԹԱՐԱՆ
 ՆՈՐ ԴՊՐՈՑ
 Բ-4 ԴՊՐՈՑ-ՊԱՐՏԵԶ
 ԳԵՂԵՂԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑ
 ՎԱՐԺԱՐԱՆ
 ԱՐՀԵՍՏ. ԴՊՐՈՑ
 ԳԱՆՅԱՆ ԴՊՐՈՑ
 ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՔՈԼԵՋ
 ՈՒՍ. ԿԵՆՏՐՈՆՆԵՐ
 ԾՐԱԳՐԵՐ
 
 ԳՐԱԴԱՐԱՆ
 ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
 ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
 ԿՐԹԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ
 ԿՐԹԱԿԱՆ ՀՂՈՒՄՆԵՐ
 ՄԵՐ ԲԱՐԵԿԱՄՆԵՐԸ
 
 

ԲՆԱԳԵՏԻԿ N: 3

 

ԿԵՆԱՐԱՐ ՀԵՂՈՒԿ 
ՆԱՎԹ
ԾՈՎԱՎԱՐՈՒՄԳ ՏՐԵՊԱՆԳԸ
ՍԱՐԴԵՐ
ԿՐԻԱՆԵՐ
ՇՆԱՁԿՆԵՐ
ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐ
ՆՈՒՌ
ՁՄԵՐՈՒԿ

ԴԵՂԱԲՈՒՅՍԵՐ
- ԼՈՐԵՆԻ
- ԹԱՆԹՎԵՆԻ ՍԵՎ
ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒՄ ԵՆ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ
- ՍԿՅՈՒՌՆԵՐ
- ՓՈՐՁ. ՆԱՏՐԻՈՒՄԸ` «ԾԻԱԾԱՆ»
- ՄԵՐ ԵՐԿԻՐ ՄՈԼՈՐԱԿԸ
1-ԻՆ ՀԱՄԱՐԻ ՀԱՐՑԱԴԱՐԱՆԻ ԱՏԱՍԽԱՆՆԵՐԸ
ԱՄՍԱԳՐԻ ՀԱՐՑԸ

ԿԵՆԱՐԱՐ ՀԵՂՈՒԿ 

Երկրագնդի  մակերևույթն  ավելի  շատ  ջրային  է,  քան  ցամաքային: Դրա 70% -ը ջուր է: Երկրագնդի   համար  ամենամեծ  ֆ ենոմենը  օրգանական  աշխարհի  գոյությունն  է:  Կյանքը,  պատկերավոր  ասած,  կենդանացած  ջուր  է:  Վերածննդի  դարաշրջանի  խոշոր  նկարիչ  Լեոնարդո  Դա  Վինչին  գրում  էր`
«... ջրին  տված  կախարդական  իշխանություն`  դառնալ  երկրի  վրա  կյանքի  հյութը»:
    Բոլոր  կենդանի  օրգանիզմների  մարմնի  մեծ  մասը  ջրից  է  կազմված,  առանց  ջրի  կյանքը  պատկերացնել  հնարավոր  չէ: Մարդը  կարող  է  առանց  սննդի  ապրել  մեկ ամսից  ավելի, իսկ  առանց  ջրի` ընդամենը  5-6 օր:
    Բացի  կենսական  պահանջները  բավարարելուց,  մարդուն  ջուրը  շատ  պետք  է  կենցաղում` կերակուր  պատրաստելու, աման  և  հագուստ  լվանալու, սանիտարական նպատակներով:
    Խմելու  ջրի  նկատմամբ  մարդը  շատ  բծախնդիր  է: Այն  պետք  է  բավարարի  որոշակի  չափանիշների: Գոյություն  ունի  ջրի  մեջ աղիության, ընդհանուր  կոշտության, բակտերիաների  թույլատրելի  քանակ  և  այլն:
    Խմելու  համար  ամենաապահովը  ստորերկյա  ջրերն  են,  որոնք  ախտածին  մանրէներ  գրեթե  չեն  պարունակում: Այս  տեսակետից  հռչակված  են  Հայկական  լեռնաշխարհի  հրաբխային  ծածկույթներից  դուրս  եկող  աղբյուրները:
          Այս  ջրերը  մաքրման  կարիք  գրեթե  չունեն:
 Հիվանդություններն  ու  համաճարակները  կանխելու  նպատակով  մեծ  քաղաքներում  սովորական է  դարձել  խմելու  ջրի  ախտահանումը: Ախտահանումը  կատարվում  է  քլորի  կամ  օզոնի  միջոցով:
    Ջուրը  անհրաժեշտ  է  մարդու  առողջության  պահպանման  համար: Օրգանիզմը  պետք  է  ջրով  կոփել: Կոփված  օրգանիզմը  դիմադրում  է  բոլոր  տեսակի  հիվանդությունների  զարգացմանը, բարձրացնում  է  ֆիզիկական  ու  մտավոր  կարողությունները:
    Բնակչության    աճը  պահանջում  է  սննդի  միջոցների  արտադրության բազմապատկում: Դրա  համար  անհրաժեշտ  է  աստիճանաբար  նեղացնել  անապատների  և  կիսաանապատների  արեալները: Այդ  նպատակն  իրականացնելու  համար  ջուր  է  պետք, շատ ջուր:          

Կազմեց`            Կարինե Հարությունյանը
Մանկավարժական քոլեջ

 ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ
 ԱՐՀԵՍՏԱՆՈՑ
 ՏԵՍԱԴԱՐԱՆ
 ՁԱՅՆԱԴԱՐԱՆ
 
 «ԴՊԻՐ»
 EDU NEWS
 «ԲՆԱԳԵՏԻԿ»
 «ԿԱՐԴԱ ԻՆՁ...»
 «4-ԻՑ 6»
 «ՊԱՐՄԱՆԻ»
 «ՀԱՅԵԼԻ»
 For Fun
 Ա Ր Խ Ի Վ
 e «ՈՒՐԲԱԹ»
 e ՄԱԹԵՄԱՏԻԿԱ
 e ՖԻԶԻԿԱ
 e ԱՆԳԼԵՐԵՆ
 e ԳՈՐԾԻՔՆԵՐ
 ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
 

Copyright © "Mkhitar Sebastatsi" Educational Complex, Web Master: D.Minasyan,