|
|
ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐ
«Հատուկ պայմանների կարիքով երեխաների ուսուցումը հանրակրթական դպրոցում» ծրագիր 2007 թվական
1. Ծրագրի խնդիրները
Նյութական միջավայրի բարելավում
• սննդի կազմակերպման համար հարմար և հիգիենիկ պայմանների ստեղծում
• հանրակրթական դպրոցների շենքերի ջեռուցման ուղղությամբ աշխատանքների կազմակերպում
• կրթահամալիրում մարզադահլիճների վերանորոգման ու կահավորման ուղղությամբ աշխատանքների կազմակերպում` հարմարեցնելով բոլոր երեխաների կրթական կարիքներին
• հարմարեցված միկրոավտոբուսների ձեռքբերման ուղղությամբ աշխատանքների կազմակերպում
• դասասենյակների և արհեստանոցների վերանորոգման ու կահավորման ուղղությամբ աշխատանքների կազմակերպում` հարմարեցնելով բոլոր երեխաների կրթական կարիքներին
• Բ-4 դպրոց-պարտեզում փակ լողավազանի վերանորոգման ուղղությամբ աշխատանքների կազմակերպում£
Սոցիալական միջավայրի բարելավում
• Ներառական ուսուցման կազմակերպում ներառված ընտանիքների պայմաններում
• կրթահամալիրի աշխատանքներին ծնողական թիմի ընդգրկվածության մեծացում
• համագործակցության շրջանակների ընդլայնում:
Ուսումնական միջավայրի բարելավում
• ճանչողական, շարժողական ստեղծագործական և լեզվական հմտությունների զարգացման համար խաղերի, առաջադրանքների ու վարժությունների մշակում և փորձարկում
• խմբային աշխատանքների համար առաջադրանքների և ուսումնական նյութերի ստեղծում
• ծրագրային լրացուցիչ ուսումնական նյութերի ստեղծում
• հատուկ կարիքով երեխաների ավելի լայն ընդգրկում ակումբային և հանրօգուտ աշխատանքների նախագծերի կազմման և իրականացման մեջ
• սոցիալական ընդգրկուն միջավայրում ուսուցողական խաղերի կազմակերպում£
2. 2007 թվավանին ծրագրով նախատեսված ծախսային ուղղություններ
• Մասհանում կրթահամալիրինª հաստատության պահպանման և ընթացիկ շահագործման համար
• Ծրագրի ղեկավարման վարչական ծախսեր
• աջակցություն կրթահամալիրի «Երեխայի զարգացման կենտրոնի» երեխաներին« ծնողներին և դասավանդողներին ծրագրով որոշված ծառայությունների մատուցման համար
• Ծրագրում ընդգրկված սովորողների տրանսպորտային ծախսեր
• Ծրագրում ընդգրկված սովորողների սննդի և երկարօրյա խմբի ծախսեր
• աջակցություն կրթահամալիրի դպրոցներին հատուկ պայմանների ստեղծման (նյութական միջավայրի բարելավման) աշխատանքներում
• Ծրագրի ինտենետային կայքի« հանրային կապերի զարգացման և այլ նախաձեռնությունների աջակցության համար
• աջակցություն կրթահամալիրի ուսուցողական ծրագրերին հեղինակային (անհատական) ուսուցողական ծրագրեր մշակելու և կազմակերպելու համար։
|
|