|
|
«Մ.Գանյան» դպրոցը հրավիրում է սովորելու առաջինից տասներորդ դասարաններում Ազգային և համամարդկային արժեքները յուրացրած, ստեղծագործող, կիրթ, ազատամիտ ապագա քաղաքացիների դաստիարակումը դպրոցի հիմնական խնդիրն է : Առաջարկվում է դպրոց, որտեղ երեխաների որակյալ կրթության գլխավոր շահառու ծնողը/ համայնքը/ հանդես է գալիս որպես պատվիրատու և աջակից: Ապահովում ենք
1. ելակետային, առանցքային գիտելիքների ստացման իրավունքը
2. ստեղծագործական, հետազոտական աշխատանքը` որպես ուսուցման առանցք
3. երեխայի անհատականության կատարելագործումը, ինքնաճանաչումը, ինքնաիրագործումը
4. նոր տեխնոլոգիանների ներդրումը
5. օտար լեզուների և համակարգչային գրագիտությունը` առաջին դասարանից:
6. գեղարվեստական մտածողության արմատավորումը
Դպրոցում գործում է 3-6 տարեկան երեխաների նախակրթարան, որտեղ բանիմաց և հոգատար մանկավարժների աշխատանքի շնորհիվ երեխաները ապրում են ուրախ և անհոգ մանկություն, յուրացնում են բարձրարժեք գրական, երաժշտական նյութեր, կոփվում են ֆիզիկապես: Դպրոցում իրականացվում են հանրապետական և միջազգային կրթական բարեփոխված ծրագրեր:
| |