mskh.am
 
 ՄԵՐ ՄԱՍԻՆ
 ՆԱԽԱԿՐԹԱՐԱՆ
 ՆՈՐ ԴՊՐՈՑ
 Բ-4 ԴՊՐՈՑ-ՊԱՐՏԵԶ
 ԳԵՂԵՂԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑ
 ՄԻՋԻՆ ԴՊՐՈՑ
 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ
 ԱՐՀԵՍՏ. ԴՊՐՈՑ
 ԳԱՆՅԱՆ ԴՊՐՈՑ
 ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՔՈԼԵՋ
 ՄԱՆԿ. ԿԵՆՏՐՈՆ
 ՔՆՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ
 ԾՐԱԳՐԵՐ
 
 ԳՐԱԴԱՐԱՆ
 ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
 ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
 ԿՐԹԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ
 ԿՐԹԱԿԱՆ ՀՂՈՒՄՆԵՐ
 ՄԵՐ ԲԱՐԵԿԱՄՆԵՐԸ
 
 

ՄԵՐ ՄԱՍԻՆ

  - Փաստաթղթեր
  - Կանոնադրություն
  - Կարգեր
  - Գործունեություն
  - Կառուցվածք
  - Կրթահամալիրի խորհուրդ
  - Կրթահամալիրի տնօրեն
  - Վարչական խորհուրդ
  - Հրամաններ
  - Մրցանակակիրներ
  - Հիմնական աշխատանքների ժամանակացույց
  - Դասավանդողի և սովորողի հաշվետվություններ
  - Դասավանդողների սեմինարների գրաֆիկ
  - Ամառային ժամանակացույց
  - Ձմեռային ժամանակացույց
  - Սովորողների փոխադրման երթուղիներ
  - Լրացուցիչ կրթական ծառայություն մատուցելու կարգ

 

Մխիթար Սեբաստացին հայագետ գիտնական է, մշակութային և եկեղեցական գործիչ, Մխիթարյան միաբանության հիմնադիրը: Ծնվել է Սեբաստիա քաղաքում 1676 թվի փետրվարի 17-ին և ի պատիվ մանուկ Քրիստոսի կնքվել Մանուկ անունով։
1685-91թթ.-ին սովորել է Սեբաստիայի Ս. Նշան վանքում, որտեղ էլ Մխիթար անունով սարկավագ է օծվել։
Դեռ վաղ տարիքում մտադրվել է հիմնել կրոնական միաբանություն` հայ ժողովրդի հոգևոր և իմացական կարիքները հոգալու համար:
1692 թվին Մխիթարն այցելել է Ս. Էջմիածին, հետո անցել Սևանա կղզի, ուր նրան հայտնվել է Աստվածամոր տեսիլքը։ Տեսիլքի ազդեցության տակ ամրապնդվել է միաբանություն հիմնելու որոշումը։
1703թ.-ին մեկնել է վենետիկյան իշխանության տակ գտնվող Մորեա թերակղզի և միաբանության վայր ընտրել Վենետիկին ենթակա Մեթոն բերդաքաղաքը: Այստեղ էլ, ստանալով Պապի աջակցությունը, հիմնել է Սուրբ Անտոն Աբբայի միաբանությունը («Մխիթարյան»  է կոչվել Մխիթար Սեբաստացու մահից հետո՝ 1749 թվից)։
Խուսափելով թուրքական առաջիկա հարձակումից` Մխիթար Սեբաստացու միաբանությունը 1715 թվին տեղափոխվել է Վենետիկ։
1717 թվին Վենետիկյան Սենատը Սուրբ Ղազար կղզին անժամկետ հանձնել է Մխիթարին և իր միաբաններին։ Այստեղ Մխիթար Սեբաստացին իր գծագրերով կառուցել է վանք, եկեղեցի և օժանդակ շինություններ: Այնուհետև համառ ու հետևողական գործունեություն է ծավալել` պատրաստելու միաբանական այնպիսի գործիչներ, որոնք ընդունակ լինեն լուսավորություն տարածելու հայ ժողովրդի լայն խավերի մեջ:
Միաբանությունը 1772 թվին երկփեղկվել է, և միաբանների մի խումբ 1811 թվից  հաստատվել է Վիեննայում։
Մխիթարյան միաբանության երկու ճյուղերն էլ հրատարակել են բազմաթիվ հայագիտական աշխատություններ և հիմնել կրթարաններ։ Ս.Ղազար կղզու՝ վանքին կից ճեմարանում հայերենին և արևելյան լեզուներին ու մշակույթին են ծանոթացել Եվրոպայի բազմաթիվ մտավորականներ (Բայրոն, Ստենդալ, Պետերման և այլք)։
Վենետիկի Մխիթարյանների տնօրինության տակ մինչև այսօր գործում է Սամվել-Մուրադյան վարժարանը (Ֆրանսիա), Մուրադ-Ռափայելյան վարժարանը (Իտալիա) Բուենոս-Այրեսի և Հալեպի Մխիթարյան Վարժարանները։

Մեր կրթահամալիրը հիմնադրման՝ 1989 թվից կրում է Մխիթար Սեբաստացու անունը: «Շատ կուզեմ,- ասում է կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը,- որ պայմաններ ստեղծվեն Մխիթարյան միաբանների հետ համագործակցելու համար: Որպես կամուրջ կծառայեն 2008-2009 ուստարում կրթահամալիրում բացվող հայագիտական ուսումնական կենտրոնն ու հայագիտական խորացված ուսուցմամբ ավագ դասարանները»:

 

 ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ
 ԱՐՀԵՍՏԱՆՈՑ
 ՏԵՍԱԴԱՐԱՆ
 «ԴՊԻՐ»
 «ԿԱՐԴԱ ԻՆՁ...»
 «4-ԻՑ 6»
 «ՊԱՐՄԱՆԻ»
 «ՀԱՅԵԼԻ»
 «ԳԵՂԱՐՎԵՍՏ»
 «ՆԱԽԱԿՐԹԱՐԱՆ»
 «ԱԼԻՔ»
 ԵՆԹԱԿԱՅՔԵՐ
 Ա Ր Խ Ի Վ
 ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
 
Copyright © "Mkhitar Sebastatsi" Educational Complex, Web Master: D.Minasyan,