|
|
ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՔՈԼԵՋ
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ
ԿԱՐԳ
1. Կրթահամալիրի մանկավարժական ուսումնարանի շրջանավարտները ուսուցանվող մասնագիտություններով որակավորվում են պետական հանձնաժողովի (այսուհետ հանձնաժողով) կողմից ուսուցման երեք տարիների արդյունքներով:
2. Հանձնաժողովի նախագահին սահմանված կարգով նշանակում է ՀՀ Կ նախարարը, հանձնաժողովի անդամներին` կրթահամալիրի գործադիր տնօրենը` որոշած ժամկետում ուսումնարանի ուսանողական խորհրդի, մանկավարժական խորհդի եւ ուսումնարանի տնօրենի առաջարկած թեկնածուներից ¥3-ական¤:
3. Հանձնաժողովը աշխատում է 1-3 օր, հուլիսի 10-15-ը ընկած ժամանակահատվածում, հրապարակային, նախօրոք հայտնի վայրերում եւ ժամանակացույցով:
4. Հանձնաժողովի աշխատանքային նիստերին թուլատրվում է մասնակցել մանկավարժական ուսումնարանի 3-րդ կուրսի ուսանողներին, ովքեր ուսման 3 տարիներին ուսումնական պլանի բոլոր առարկաներից եւ մասնագիտական փորձառություններից ունեն դրական գնահատականներ:
5. Մանկավարժական ուսումնարանի տնօրենը հանձնաժողովին է ներկայացնում յուրաքանչյուր ուսանողի ուսումնական գործնեության արդյունքները:
6. Հանձնաժողովի աշխատանքային նիստերին որակավորվող ուսանողի ներկայությունը պարտադիր է: ործադիր տնօրենի միջնորդությամբ եւ հանձնաժողովի նախագահի համաձայնությամբ, բացառիկ դեպքերում, ուսանողի որակավորման շնորհման հարցը կարող է քննարկվել նրա բացակայությամբ:
7. Հանձնաժողովի անդամները հանձնաժողովի սահմանած կարգով ծանոթանում են յուրաքանչյուր շրջանավարտի ուս. գործնեության արդյունքների փաթեթին: Հանձնաժողովի անդամներն, ըստ հարկի, կարող են հարցեր տալ շրջանավարտին, մանկավարժական ուսումնարանի տնօրենից պահանջել լրացուցիչ նյութեր եւ հիմնավորումներ: Հանձնաժողովի անդամի պահանջով նիստին կարող են հրավիրվել մանկավարժական ուսումնարանի դասախոսները, մասնագիտական փորձառության եւ հաստատությունների ղեկավարները:
8. Շրջանավարտին որակավորում շնորհվում է, եթե այդ առաջարկի օգտին քվեարկել է հանձնաժողովի անդամների 2/3- ը:
ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ-ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ՈՐՈՆՈՂԱԿԱՆ ՈՐԱԿՆԵՐԻ ԶԱՐԱՑՈՒՄԸ
ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
2004-2008թթ կրթահամալիրի զարգացման ծրագրով, մանկավարժական ուսումնարանում ուսուցանվող հիմնական կրթության ծրագրերով (առարկայական եւ մասնագիտական փորձառություններ), ՀՀ պետական կրթակարգով (տես ՙՈւսուցիչներին ներկայացվող ընդհանրական պահանջներ՚ բաժինը) կարեւորվում է ուսուցչի ստեղծագուծական - հետազոտական որակների, ինքնուրույն - որոնողական աշխատանքի սովորույթի դաստիարակումը:
Կրթահամալիրի խորհուրդը 2006թ. հունվարի 25-ի նիստով հաստատել է 2006թ. կրթահամալիրում իրականացվող կրթական ծրագրերը: Կրթական ծրագրերի մշակումները կատարվում են ՙՊետական այլընտրանքային մանկավարժության ծրագրերի իրականացումը ¥մշակումը եւ փորձարկումը¤ մանկավարժների եւ սովորողների տաղանդի դրսեւորման ու զարգացման միջոցով՚ ծրագրի շրջանակներում, ծրագրով որոշված կարգով Ծրագրի միջոցներում ¥կցվում են¤: Կրթահամալիրի խորհուրդը հաստատել է Ծրագրում ընդգրկված հետազոտող-մանկավարժի աշխատակարգը ¥կցվում է¤: Կրթահամալիրի նորաստեղծ մասնագիտական ուսուցման կենտրոնում եւ արդիականացված գրադարանում ստեղծված են հետազոտական-ինքնուրույն որոնողական աշխատանքների կատարման աշխատանքային պայմաններ: Մանկավարժական ուսումնարանի 3-րդ կուրսում վերսկսվել են օտար լեզվի եւ ինտերնետի գործածման ուսուցման պարապմունքները, ուսումնարանի 1-ին եւ 2-րդ կուրսում անգլերենի, ռուսերենի եւ ինտերնետի ուսուցումը արդյունավետ է դառնում: ՙՈրակյալ ու մատչելի մանկավարժական մասնագիտական ուսուցում՚ գիտափորձը ենթադրում է սովորողների ակտիվ ու ամբողջական ներգրավումը կրթահամալիրում իրականացվող հետազոտական աշխատանքներում ¥ՙԿրտսեր հեռակա դպրոց՚, ՙՄանկավարժական խաղադարան՚, ՙՆախակրթարանի հանրապետական ծրագիր՚ եւ ՙՍովորողների ակումբներ՚¤: Ուսանողները կարող են կրթահամալիրում, նրա մասնաճյուղերում եւ ծրագրերում իրականացվող հետազոտական աշխատանքներում ընդգրկվել 1-ին կուրսից սկսած, հատկապես 2-րդ եւ 3-րդ կուրսերում: Կոնկրետ թեմայի վրա աշխատող հետազոտարան - ստեղծագործական խմբում կոնկրետ ուսանողներ ընդգրկելու առաջարկով կարող են հանդես գալ ինչպես խմբերի եւ ծրագրերի ղեկավարները, այնպես եւ մանկավարժական ուսումնարանի դասախոսները, փորձառության ղեկավարները, ինչպես նաեւ ուսանողները: Ամեն կոնկրետ դեպքում ուսանողները կարող են վճարվել այդպիսի գործունեության համար, կարող են որպես լրացուցիչ կրթության համար ուսման լրավճար ուսանողները վճարել, կարող են ընդգրկվել անվճար:
Հետազոտական-ինքնուրույն որոնողական գործունեության արդյունքները ներառվում են շրջանավարտի պետական որակավորման հանձնաժողովին ներկայացված փաթեթում:
Կարգ
Մանկավարժական ուսումնարանի
1-ին կուրսի մասնագիտական
փորձառության կազմակերպման
2005-2006 ուս. տարի
Ընդհանուր դրույթներ
1. Մասնագիտական փորձառության (այսուհետ` փորձառություն) անցկացումը նախատեսված է Երեւանի ՙՄխիթար Սեբաստացի՚ կրթահամալիրի (այսուհետ` կրթահամալիր) մանկավարժական ուսումնարանի (այսուհետ` ուսումնարան) ուսումնական պլանով:
2. Փորձառության անցկացման կարգի մշակումը եւ հաստատումը որոշված է մանկավարժական ուսումնարանի 2005-2006 ուս. տարվա ուս. պլանով եւ ուսումնարանի կանոնադրությունով:
3. Փորձառության սույն կարգի կատարումը ապահովում է ուսումնարանի տնօրենը:
Մասնավոր դրույթներ
1. ՙԵրեխաների արտաուսումնական եւ հանրօգուտ աշխատանքների կազմակերպում՚ մասնագիտական փորձառությունն անցկացվում է 2006թ. մայիսի 22-ից հունիսի 16-ը, օրական 4 ժամ տեւողությամբ`Մալաթիա- Սեբաստիա համայնքի մանկապարտեզների նախապատրաստական եւ ավագ խմբերում, յուրաքանչյուր խմբում`1- 2 ուսանող:
2. Փորձառության տեսակից եւ նյութական վիճակից կախված ուսումնարանի տնօրենն է որոշում խմբի մասնակիցների կազմն ու քանակը:
3. Փորձառության մասնակցությունը պարտադիր է 1-ին կուրսի բոլոր ուսանողների համար:
4. Փորձառության ղեկավարի եւ ծախսերի վճարումը կատարվում է մանկավարժական ուսումնարանի, կրթահամալիրի, կրթահամալիրի մասնաճյուղերի միջոցներից:
5. Փորձառության ընթացքում ուսանողի անվտանգությունը ապահովում են փորձառության եւ հաստատության ղեկավարները::
6. Փորձառության արդյունքների ամփոփ հաշվետվությունը, յուրաքանչյուր մասնակցի առաջադիմությունը (անբավարար, բավարար, գերազանց) փորձառության ղեկավարը փորձառության ավարտից հետո 3 օրվա ընթացքում ներկայացնում է մանակավարժական ուսումնարանի ուս. քարտուղարին:
7. Փորձառության արդյունքով սովորողները սահմանված կարգով կարող են ստանալ վկայագրեր (սերտիֆիկատներ):
8. Փորձառության մասնակիցների 1-ին ստուգատես-հաշվետվությունը կազմակերպվում է հունիսի 1-ին ՙԿրթական պարտեզ՚միջոցառման ձեւով, նվիրված երեխաների պաշպանության միջազգային օրվան: Միջոցառման ծրագիրը հաստատում է մանկավարժական ուսումնարանի տնօրենը:
9. Փորձառության մասնակիցների 2-րդ փուլի հաշվետվությունը կազմակերպվում է հունիսի 16-ից-18-ը` մանկապարտեզներում:
10. Փորձառության խմբի ծախսերի նախահաշիվը մանկավարժական ուսումնարանի տնօրենի եւ փորձառության ղեկավարի ներկայացմամբ 2005թ. սեպտեմբերին եւ 2006թ. հունվարին հաստատում է կրթահամալիրի գործադիր տնօրենը:
11. Փորձառության (ուսանողների գործունեությունը ըստ ուսումնական բնագավառների) բոլոր պարապմունքներին ուսանողների մասնակցությունը պարտադիր է: Հաստատության ուս. քարտուղարն անցկացնում է ուսանողների մասնակցության ամենօրյա հաշվառում եւ փոխանցում տեղեկությունները ուսումնարանի ուս. քարտուղարին:
12. Փորձառությունից անբավարար ստացած ուսանողները 2-րդ կուրս չեն փոխադրվում:
Կարգ
Մանկավարժական ուսումնարանի
2-րդ կուրսի մասնագիտական
փորձառության կազմակերպման
2005-2006 ուս. տարի
Ընդհանուր դրույթներ
1. Մասնագիտական փորձառության (այսուհետ` փորձառություն) անցկացումը նախատեսված է Երևանի ՙՄխիթար Սեբաստացի՚ կրթահամալիրի (այսուհետ` կրթահամալիր) մանկավարժական ուսումնարանի (այսուհետ` ուսումնարան) ուսումնական պլանով:
2. Փորձառության անցկացման կարգի մշակումը և հաստատումը որոշված է մանկավարժական ուսումնարանի 2005-2006 ուս. տարվա ուս. պլանով և ուսումնարանի կանոնադրությունով:
3. Փորձառության սույն կարգի կատարումը ապահովում է ուսումնարանի տնօրենը:
Մասնավոր դրույթներ
1. րադարանային գործ և ուսուցման տեխնիկական միջոցներ- անցկացվում է կրթահամալիրի գրադարանում և ուսուցման միջոցների տեխնիկական կենտրոնում: Հատկացվում է 12 ժամ: Անցկացվում է տնօրենի սահմանած ժամանակացույցով:
2. Բուժական գործ - անցկացվում է մայիս-հունիս ամիսներին: Փորձառությունն անցկացվում է համապատասխան մասնագիտական հաստատության կողմից և դրանց արդյունքներով տրվում է մասնագիտական վկայական:
3. Երեխաների արտաուսումնական և հանրօգուտ աշխատանքների կազմակերպում - անցկացվում է հունվարին և հունիսին կրթահամալիրի կրտսեր դպրոցներում` ուսումնարանի տնօրենի սահմանած ժամանակ:
4. Փորձառության տեսակից և նյութական վիճակից կախված ուսումնարանի տնօրենն է որոշում խմբի մասնակիցների կազմն ու քանակը:
5. Փորձառության մասնակցությունը պարտադիր է 2-րդ կուրսի բոլոր ուսանողների համար:
6. Փորձառության ղեկավարի և ծախսերի վճարումը կատարվում է մանկավարժական ուսումնարանի, կրթահամալիրի, կրթահամալիրի մասնաճյուղերի միջոցներից:
7. Փորձառության արդյունքների ամփոփ հաշվետվությունը, յուրաքանչյուր մասնակցի առաջադիմությունը (անբավարար, բավարար, գերազանց) փորձառության ղեկավարը փորձառության ավարտից հետո 3 օրվա ընթացքում ներկայացնում է մանակավարժական ուսումնարանի ուս. քարտուղարին:
8. Փորձառության արդյունքով սովորողները սահմանված կարգով կարող են ստանալ վկայագրեր (սերտիֆիկատներ):
9. Փորձառության խմբի ծախսերի նախահաշիվը մանկավարժական ուսումնարանի տնօրենի և փորձառության ղեկավարի ներկայացմամբ 2005թ. սեպտեմբերին և 2006թ. հունվարին հաստատում է կրթահամալիրի գործադիր տնօրենը:
10. Փորձառության (ուսանողների գործունեությունը ըստ ուսումնական բնագավառների) բոլոր պարապմունքներին ուսանողների մասնակցությունը պարտադիր է:
Հաստատության ուս. քարտուղարն անցկացնում է ուսանողների մասնակցության ամենօրյա հաշվառում և փոխանցում տեղեկությունները ուսումնարանի ուս. քարտուղարին:
11. Ուսանողը վարում է փորձառության մասնակցի օրագիր, որտեղ ամեն օր արձանագրում է իր դիտարկումները, հաստատության (խմբի, դասարանի) գործունեության բարելավմանն ուղղված առաջարկները: Օրագրերին կարող են ծանոթանալ փորձառության ղեկավարը, մանկավարժական ուսումնարանի տնօրենը, կրթահամալիրի զարգացման ծրագրի համակարգողը և մասնաժողովի նախագահը:
12. Փորձառությունից անբավարար ստացած ուսանողները 3-րդ կուրս չեն փոխադրվում:
Կարգ
Մանկավարժական ուսումնարանի
3-րդ կուրսի մասնագիտական
փորձառության կազմակերպման
2005-2006 ուս. տարի
Ընդհանուր դրույթներ
1. Մասնագիտական փորձառություն (այսուհետ` փորձառություն) նախատեսվում է Երևանի ՙՄխիթար Սեբաստացի՚ կրթահամալիրի (այսուհետ` կրթահամալիր) մանկավարժական ուսումնարանի (այսուհետ` ուսումնարան) ուսումնական պլանով:
2. Փորձառության անցկացման կարգի մշակումը և հաստատումը որոշված է մանկավարժական ուսումնարանի 2005-2006 ուս. տարվա ուս. պլանով և ուսումնարանի կանոնադրությամբ:
3. Փորձառության սույն կարգի կատարումը ապահովում է ուսումնարանի տնօրենը:
Մասնավոր դրույթներ
1. Փորձառությանը հատկացվում է 300 ժամ, 25 ուս. շաբաթ, շաբաթական 12ժամ:
2. Փորձառությունն սկսվում է սեպտեմբերի 1-ին և տևում մինչև 2006թ. մայիսի 7-ը:
3. Փորձառությանը մասնակցում են ուսումնարանի 3-րդ կուրսի բոլոր ուսանողները (այսուհետ` ուսանողներ): Ուսանողները փորձառությունն անցնում են կրթահամալիրի կրտսեր դպրոցներում և դրանց նախակրթարաններում:
4. Փորձառության աշխատանքները ղեկավարում են կրթահամալիրի կրտսեր դպրոցներում և նախակրթարաններում իրականացվող հանրակրթական ծրագրերի ղեկավարները:
5. Փորձառության ղեկավարների և այլ ծախսերի վճարումը կատարվում է մանկավարժական ուսումնարանի, կրթահամալիրի, կրթահամալիրի մասնաճյուղերի միջոցներից: Փորձառության խմբի ծախսերի նախահաշիվը մանկավարժական ուսումնարանի տնօրենի և փորձառության ղեկավարի ներկայացմամբ 2005թ. սեպտեմբերին և 2006թ. հունվարին հաստատում է կրթահամալիրի գործադիր տնօրենը:
6. Ուսանողների բաշխումն ըստ փորձառության հաստատությունների կատարում է ուսումնարանի տնօրենը` փորձառության ղեկավարների հայտերի հիման վրա:
7. Փորձառության ընթացքում անվտանգությունը և անհրաժեշտ միջավայրը ապահովում են փորձառության և հաստատությունների ղեկավարները:
8. Փորձառության ծրագիրը ըստ ուսումնական գործունեության բնագավառների, կազմում են փորձառության ղեկավարները և հայտի հետ ներկայացնում ուսումնարանի տնօրենին մինչև 2005թ. հունիսի 10-ը: Ուսումնարանի տնօրենի ներկայացմամբ ուսումնարանի մանկավարժական խորհուրդը քննարկում է փորձառության հայտն ու ծրագիրը: Քննարկմանը մասնակցում են ուսանողները:
9. Փորձառության (ուսանողների գործունեությունը ըստ ուսումնական բնագավառների) բոլոր պարապմունքներին ուսանողների մասնակցությունը պարտադիր է:
Հաստատության ուս. քարտուղարն անցկացնում է ուսանողների մասնակցության ամենօրյա հաշվառում և փոխանցում տեղեկությունները ուսումնարանի ուս. քարտուղարին:
10. Ուսանողը վարում է փորձառության մասնակցի օրագիր, որտեղ ամեն օր արձանագրում է իր դիտարկումները, հաստատության (խմբի, դասարանի) գործունեության բարելավմանն ուղղված առաջարկները: Օրագրերին կարող են ծանոթանալ փորձառության ղեկավարը, մանկավարժական ուսումնարանի տնօրենը, կրթահամալիրի զարգացման ծրագրի համակարգողը և մասնաժողովի նախագահը:
11. Փորձառության արդյունքների ամփոփ հաշվետվությունը յուրաքանչյուր ուսանող 2006թ. մայիսի 6-ին հանձնում է ուսումնարանի ուս. քարտուղարին:
12. Փորձառության ղեկավարը մայիսի 6-ին հանձնում է յուրաքանչյուր ուսանողի մասնակցության, արդյունքների և առաջադիմության (անբավարար, բավարար, գերազանց) բնութագիրը:
13. 2006թ. մայիսի 7-10-ը փորձառության ստուգատեսներում ամփոփվում և հրապարակվում են փորձառության արդյունքները:
14. Փորձառությունից անբավարար ստացած ուսանողները զրկվում են ուսումնարանի ավարտական քննություններին և (կամ) դիպլոմային աշխատանքներին մասնակցելու իրավունքից:
| |