|
ԿՐԹԱԿԱՆ ԼՈՒՐԵՐ
«ԱՐԴԻ ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒ-ՈՒՂԵՑՈՒՅՑ, 1500-1920 ԹԹ.»
13.10.2007 ԱԶԳ/ Մեր սեղանին է պրոֆ. Գեւորգ Բարդակչյանի 2000-ին հրատարակված ծավալուն (714 էջ) ուսումնասիրությունը վերնագրված՝ «Արդի հայ գրականության տեղեկատու-ուղեցույց, 1500-1920 թթ.», որը բացվում է հեղինակի շնորհակալական խոսքերով, ուղղված բոլոր նրանց, ովքեր հնարավոր են դարձրել հատորի հրատարակությունը, նախաբանով, հայերեն տառերի տառադարձությամբ եւ հապավումների բացատրություններով... >>>
Face control՝ բուհում
11.10.2007. Առավոտ/ Հայաստանի ամերիկյան համալսարանի նախկին ուսանող Էդուարդ Հովհաննիսյանին չեն թույլատրում մուտք գործել բուհ:
Հայաստանի ամերիկյան համալսարանի նախկին ուսանող Էդուարդ Հովհաննիսյանը անցյալ տարի ակադեմիական անբավարար առաջադիմության պատճառով հեռացվել էր համալսարանից ու հետագայում դիմել՝ կրկին վերականգնվելու: «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքով՝ «Կրթությունն ընդհատած ուսանողն իրավունք ունի վերականգնվելու բարձրագույն ուսումնական հաստատությունում»... >>>
Ասպիրանտը «քցել» է իր դասախոսին
09.10.2007. Առավոտ/ Դասախոսը մտադիր է հացադուլի դիմել
ՀՀ նախագահի քաղաքացիների ընդունելության եւ նամակների բաժնում ստացվել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ֆիզիկայի դեպարտամենտի դոցենտ Մանե Հակոբյանի դիմումը: Ըստ այդ դիմումի, նա տեղեկացնում է..., >>>
Ժողգործիքները երաժշտական եւ արվեստի դպրոցներում կուսուցանվեն պետպատվերով
11.10 2007 ՀՌ Հայաստանի երաժշտական եւ արվեստի դպրոցներում ազգային նվագարաններ ուսումնառող 1993 աշակերտ այսուհետ կսովորի պետպատվերով... >>>
ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ՀԱԶԱՐԱՄՅԱԿՆԵՐԻ ՀՈԼՈՎՈՒՅԹՈՒՄ
11.10.2007 Ազգ/ Ուսումնական նոր տարվա սկզբին ուսանողությանը, գիտական եւ ընթերցող հանրությանը հաճելի ու անհրաժեշտ նվեր մատուցեցին Երեւանի պետական համալսարանի հրատարակչությունն ու Լիսաբոնի Գալուստ Գյուլբենկյան հիմնարկության հայկական բաժանմունքը: Այդ բաժանմունքի հայկական մատենաշարով լույս տեսավ «Հայ ժողովրդի պատմության քրեստոմատիայիե 1-ին հատորը: 576 էջ կազմող հատորի նյութերը վերաբերում են հայոց պատմության ամենատարբեր հարցերին, որոնք ընդգրկում են պատմական երկարատեւ ժամանակաշրջան՝ հնագույն ժամանակներից մինչեւ Ք.հ. 298 թվականը... >>>
ՀԱՀ–ին հրաժեշտ տվեցին հերթական շրջանավարտները
09.10.2007 ՀՀ/ Հայաստանի ամերիկյան համալսարանում երեկ տեղի ունեցավ համալսարանի շրջանավարտների ավարտական միջոցառումը։ >>>
Անհատիձեւավորումնսկսվումէնախակրթարանից
03.10.2007 ՀՀ/ Նախադպրոցական կրթության հիմնախնդիրները
Նախադպրոցական կրթությունը, որպես շարունակական կրթության առաջին օղակ, չափազանց կարեւոր է անհատի ձեւավորման եւ զարգացման առումով։ Ցավոք, վերջին մեկ–երկու տասնամյակների ընթացքում այդ ոլորտը որոշակի նահանջ է ապրել: >>>
Նույն թեմայով
03.10.2007 ԱՌԱՎՈՏ/ ԴՊՐՈՑԻՑ ԴՈՒՐՍ ԵՆ ՄՆՈՒՄ >>>
15.09.2007 ՀՀ/ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԸ ՍԿՍՎՈՒՄ Է ՆԱԽԱԿՐԹՈՒԹՅՈՒՆԻՑ >>>
Պարգեւներ եւ մրցանակներ մանկավարժներին
08.10.2007 ՀՀ ԿԳՆ/ Մանկավարժների մասնագիտական տոնի առթիվ Առնո Բաբաջանյանի անվան ֆիլհարմոնիայի փոքր դահլիճում այսօր տեղի ունեցավ հանդիսավոր արարողություն, որին ներկա էին ՀՀ վարչապետ Ս. Սարգսյանը, ԿԳ նախարար Լ. Մկրտչյանը եւ պաշտոնատար այլ անձինք։
Կրթության բնագավառում ցուցաբերած վաստակի և երկարամյա մանկավարժական գործունեության համար ՀՀ նախագահի անունից այսօրվա հանդիսության ժամանակ հանրապետության 9 մանկավարժի շնորհվեց «ՀՀ վաստակավոր մանկավարժի» կոչում, եւս 9-ը պարգևատրվեց «Մովսես Խորենացի» մեդալով: >>>
Նույն թեմայով
10.10.2007 ՀՀ/Սթափեցնող զանգ՝ ուսուցիչների համար
09.10.ՀՀ/ Ավտոմեքենաներ՝ տարվա լավագույն ուսուցչին եւ դաստիարակին
Ավելին
«Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն տնօրեն» և «Տարվա լավագույն դաստիարակ» մրցանակակիրները
Ավարտական քննությունների հանձնման նոր կարգ
29.09.2007ՀՀ / Հանձնաժողովում կլինեն ոչ միայն դասախոսներ, այլեւ ներկայացուցիչներ աշխատաշուկայից եւ նախարարություններից:
2008—2015թթ. Հայաստանի կրթության զարգացման ազգային համալիր ծրագիրը ուրբաթ ներկայացվել է հանրապետության կառավարության քննարկմանը։ Այս մասին լրագրողներին հայտնեց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը >>>
ԱՆՆԱԽԱԴԵՊ ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐ ԿԱՐՄՐՈՒԿԻ ԵՎ ԿԱՐՄՐԱԽՏԻ ԴԵՄ
06.10.2007 ՀԱ/ Աշխարհում մինչեւ 5 տարեկան երեխաների շրջանում արձանագրված մանկական մահացության 10 տոկոսը բաժին է ընկնում կարմրուկին: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գնահատմամբ, չնայած պատվաստումներով գլոբալ ընդգրկվածության (80%) մակարդակին, այնուհանդերձ աշխարհում միայն 2005թ կարմրուկից մահացել է 345000 մարդ: Մեկ այլ վարակիչ հիվանդության` կարմրախտի հետեւանքով յուրաքանչյուր տարի ծնվում է 100000-ից ավելի արատավոր երեխա:
2007թ հոկտեմբերի 1-13-ը Հայաստանի ողջ տարածքում իրականացվում են կարմրուկի եւ կարմրախտի դեմ լրացուցիչ պատվաստումներ: Այդ պատվաստումներն անվճար են: Այնուամենայնիվ որն է դրանց նպատակը, այն վտանգավոր չէ, ում է հակացուցված... Այս եւ այլ հարցերի շուրջ է մեր հարցազրույցը առողջապահության նախարարության իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար ԳԱՅԱՆԵ ՍԱՀԱԿՅԱՆԻ հետ: >>>
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
05.10.2007 ՊԱՆՈՐԱՄԱ. Հոկտեմբերի 14-19-ը Հայաստանում կանցկացվի միջազգային գիտաժողով: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Անգլերենի ուսումնասիրության հայկական ասոցիացիայի նախագահ Սեդա Գասպարյանը: >>>
ԴՊՐՈՑԻՑ ԴՈՒՐՍ ԵՆ ՄՆՈՒՄ
Նախադպրոցական հաստատություններ քիչ են հաճախում
03.10.2007 ԱՌԱՎՈՏ «Անկախության առաջին տասնամյակի ընդհանուր լիբերալության պայմաններում Հայաստանի կրթական դաշտի երկու ոլորտում վրիպումներ ենք թույլ տվել: Մեկը ոչ պետական՝ մասնավոր բուհերի ստեղծումն էր, մյուսը նախադպրոցական կրթական համակարգում օրենքով կարգավորվող պայմաններ չստեղծելն էր: Այդ պատճառով էլ այժմ ցանկացած ոք կարող է ՍՊԸ բացվել եւ սկսել նախադպրոցական բնույթի ծրագիր»,- «Կրթական բարեփոխումները եւ նախադպրոցական կրթության հիմնախնդիրները արդի փուլում» թեմայով կլոր սեղանի ժամանակ երեկ հայտարարեց ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը: >>>
Կրթական համակարգը էլի բարեփոխում են
01.10.2007. 168 ժամ/ Կրթության եւ գիտության նախարարությունը երեկ կառավարություն է ուղարկել կրթության զարգացման համալիր ծրագիրը` 2015թ. կտրվածքով, որը կքննարկվի կառավարության առաջիկա նիստերից մեկում:
Այդ մասին երեկ հրավիրված ասուլիսում հայտարարել է ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը. «Մեր փոփոխությունների հիմնական նպատակն այն է, որ մեր կրթական ծրագրերի ստանդարտները համապատասխանեցնենք այսօր գործող խոշորագույն կրթական դաշտին` Եվրոպայի կրթական համակարգին: >>>
ԱՄՆ-ում գործող «Արփա» ինստիտուտը հայտարարել է գիտական մրցույթ Հայաստանի բուհերի ուսանողների համար
ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոս Անջելոսում գործող ՙԱրփա՚ ինստիտուտը եւ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը նախաձեռնել են ՙՆորագույն տեխնոլոգիաները՚ թեմայով մրցույթ: Այսօր հրավիրված ասուլիսում ՙԱրփա՚ ինստիտուտի նախագահ Հակոբ Փանոսյանը նշեց, որ մրցույթը կազմակերպված է համալսարանական մակարդակով եւ իրենց ցանկությունն է քաջալերել Հայաստանի բոլոր բուհերի ակտիվ ուսանողներին տարբեր գիտական բնագավառներում:
ՙԾրագրի հիմնական նպատակն է քաջալերել եւ հնարավորինս զարգացնել պատենտավորման ենթակա նորարարությունների կամ նորարարական ծրագրերի մշակումը եւ Հայաստանում տեխնոլոգիայի ու տնտեսական ղեկավարման մեջ առաջացնել ոգեւորություն եւ հետաքրքրություն՚,- ասաց ինստիտուտի տնօրենը:
Նշենք, որ մրցույթին ներկայացված նորարարությունը, պրակտիկորեն կիրառելի մտահաղացումը կամ աշխատող մոդելը պետք է լինի առավելագույնը 4 ուսանողներից կազմված թիմի աշխատանք, ինչպես նաեւ յուրաքանչյուր բնագավառից կընդունվի 4 հայտ: Հայտերը պետք է ներկայացնել մինչեւ այս տարվա դեկտեմբերի 15-ը` գրավոր կամ տեսաերիզների միջոցով: Հ. Փանոսյանը տեղեկացրեց, որ հաղթանակած աշխատանքների համար նախատեսված են դրամական պարգեւներ`առաջին տեղի համար 2000 դոլար, երկրորդ տեղի համար`1000 դոլար, երրորդ եւ չորրորդ տեղերի համար` համապատասխանաբար 600 եւ 400 դոլար: Մրցույթին ներկայացված հայտերը կքննարկվեն եւ կգնահատվեն ՙԱրփա՚-ի վարչության կողմից հատուկ հանձնաժողովի մասնակցությամբ:
ՀՊՃՀ ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը ողջունեց ծրագրի իրականացումը եւ կարեւորեց մրցույթի նշանակությանը: Ըստ նրա` հնարավոր է, որ հաջորդ տարիներին նույնպես կազմակերպվեն այսպիսի մրցույթներ: ՙԱյսպիսի նախաձեռնությունները շարունակվելու դեպքում այս ոլորտում կզագանա նաեւ Հայաստանի տնտեսությունը՚,-ասաց նա:
Ռ. Գոլդման. ՙՄեր ընկերության` Հայաստանում ունեցած հաջողություններն ազդակ կլինեն արտերկրի այլ ընկերությունների համար` այս երկրում ներդրումներ կատարելու հարցում՚
ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՙՀամաշխարհային ճանաչում ունեցող ՙՍինոփսիս՚ ընկերությունը հատաքրքրված է Հայաստանում երկարաժամկետ ծրագրեր իրականացնելու եւ հաջողություններ ունենալու հարցում՚,- այսօր ՙԱրմենպրես՚-ի մամուլի սրահում ամփոփելով ՙՙՍինոփսիս՚-ի շաբաթը Հայաստանում՚ միջոցառումների շարքը` նշեց ընկերության նախագահ եւ գործադիր տնօրեն Չի Ֆուն Չանը:
Ընկերության ռազմավարական շուկաների զարգացման գծով փոխնախագահ, ՙՍինոփսիս Արմենիա՚ ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ռիչ Գոլդմանը նշեց, որ եթե այլ երկրներում, որտեղ եւս ՙՍինոփսիս՚-ը ծրագրեր է իրականացնում, կատարված աշխատանքն ամփոփելու համար մեկ օրը կբավարարեր, ապա Հայաստաանում դրա համար պահանջվեց մեկ շաբաթ: Նա հույս հայտնեց, որ կատարված աշխատանքով ընկերությունը կներշնչի նաեւ այլ ընկերությունների` իրականացնելու նմանանօրինակ ներդրումներ:
Ռ. Գոլդմանի խոսքով, հատկանշական է նաեւ այն, որ ՙՍինոփսիս՚-ի իրականացրած ծրագրերի մասին լուրերի արձագանքը տարածվում է նաեւ արտերկրում: ՙՄեր ընկերության` Հայաստանում ունեցած հաջողություններն ազդակ կլինեն արտերկրի այլ ընկերությունների համար, ներկայացնելով, թե ինչի կարելի է հասնել Հայաստանում, եւ կխրախուսեն վերջիններիս ներդրումներ կատարելու այստեղ, երկրի կրթական համակարգում` դրանով իսկ ներդրումներ կատարելով նաեւ ապագայում՚,- ընդգծեց նա: Ընկերությունն առաջիկայում էլ կշարունակի ծրագրերի իրականացումը:
ՙԲարձր տեխնոլոգիաների բնագավառի հիմնական ՙարյունատար՚ համակարգն ուսանողներն են՚,- ընդգծեց Ռ. Գոլդմանը, տեղեկացնելով, որ կշարունակվի համագործակցությունը հատկապես հայաստանյան բուհերի հետ, ինչպես նաեւ` միկրոէլեկտրոնիկայի օլիմպիադաների կազմակերպումը եւ ՏՏ ոլորտի ՙՀանրապետության նախագահի մրցանակների՚ հանձնումը, քանի որ այդ համագործակցությունը եւ ծրագրերը հնարավորություն են տալիս ճանաչել լավագույն երիտասարդներին, ովքեր հետագայում իրենց նպաստը կբերեն ոլորտի զարգացմանը: ՙՍինոփսիս Արմենիա՚ ընկերության գլխավոր տնօրեն Հովիկ Մուսայելյանի դիտարկմամբ` յոթ տարի առաջ ՀՀ կառավարությունը ՏՏ ոլորտը հռչակեց տնտեսության զարգացման գերակա ուղղություն, տնտեսության այս ճյուղի նկատմամբ կառավարության ուշադրությունը նպաստել է ոլորտի զարգացմանը: ՙՙՍինոփսիսը՚-ի օրինակը բացառիկ է նաեւ այն առումով, որ հնարավություն է տալիս գնահատել, թե Հայաստանի ՏՏ ոլորում իրականում ինչ է կատարվում՚,-ասաց Հ. Մուսայելյանը:
Ըստ նրա` նմանատիպ համաշխարհային առաջատար ընկերություն տարածաշրջանի որեւէ երկրում չկա: ՙՍինոփսիս՚-ը կարող է բացառիկ օրինակ լինել այլ ընկերությունների համար այն առումով, որ առանց առանձնակի հովանավորչության` կարողացել է իրականացնել իր առջեւ դրված խնդիրները` լինելով ՙագրեսիվ եւ ամբիցիոզ՚: Տնօրենն ընդգծեց, որ պատահական չէ, որ երեք տարի առաջ, երբ աշխարհի 24 երկրներում 60 ստորաբաժանում ունեցող ընկերությունը, որն անընդհատ նոր տարածաշրջաններ է փնտրում բիզնեսը զարգացնելու համար, տարածաշրջանային ուսումնսասիրությունների ընթացքում ուշադրություն դարձրեց Հայաստանի վրա, որն իրապես մեծ առավելություններ ունի հարեւանների համեմատ: ՙԱնցած երեք տարիների աշխատանքի արդյունքների ամփոփման համար ՙՍինոփսիս՚-ի շաբաթի հայտարարումը վկայում է, որ ընկերությունը գոհ է անցած տարիներին արձանագրված արդյունքներից՚,-ընդգծեց նա:
Հ. Մուսայելյանը կարեւորեց այն, որ ընկերությունը Հայաստանում հեռահար նպատակներ ունի, համալսարանական ծրագրերը ինքնանպատակ չեն եւ հանրապետությունում ապագա կադրերի պատրաստմանն են ուղղված: Այդ կադրերը կաշխատեն ոչ միայն ՙՍինոփսիս՚-ում, այլեւ Հայաստանի ողջ ՏՏ արտադրությունում: Նա կարեւորեց նաեւ, որ ընկերությունը չի կենտրոնացել միայն ինժեներական աշխատանքների եւ բիզնեսի զարգացման վրա, այլեւ իրականացնում է տարաբնույթ սոցիալական ծրագրեր հանրապետությունում` հիմնելով ՙՙՍինոփսիս՚-ը Հայաստանի համար՚ բարեգործական հիմնադրամը, որի միջոցով կատարվում են ներդրումներ, որոնք անմիջական կապ չունեն ընկերության բիզնեսի հետ. դրանք ուղղված են երկրի կայացմանն եւ ապագային:
Ամփոփվեցին հայոց լեզվի եւ գրականության համահայկական 3—րդ օլիմպիադայի արդյունքները
21.09.2007 ՀՀ Մայրաքաղաքի «Առնո Բաբաջանյան» համերգասրահում երեկ ամփոփեցին հայոց լեզվի եւ գրականության համահայկական 3—րդ օլիմպիադայի ու հայագիտական գիտելիքների մրցույթի արդյունքները։ Ծաղկաձորում սեպտեմբերի 13—20—ը անցկացված այս ամենամյա միջոցառմանը մասնակցել է 9 երկրներից 107 դպրոցական, որից 77—ը՝ սփյուռքից, 34—ը՝ Հայաստանից եւ Արցախից։>>>
Կրթության որակը սկսվում է նախակրթությունից»
15.09.2007 ՀՀ .Ասում է ՀՀ նախագահի խորհրդական Սերգո Երիցյանը
Սկսվել է նոր ուսումնական տարին։ Կրթական բարեփոխումները եւս թեւակոխել են նոր փուլ։ Իսկ ի՞նչ փոփոխություններ են նախատեսված նախադպրոցական ոլորտում, որը վերջին տարիներին, ասես, դարձել է կրթական համակարգի աքիլլեսյան գարշապարը։ >>>
|