|
|
ԻՆՏԵՐՆԵՏ-ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ (ԻՀԿ)
ԻՀԿ աշխատակիցները
Մեր ծառայությունները
Դասավանդում և վերապատրաստումներ
Աշխատանքային գրաֆիկը
Մասնակցությունը միջոցառումներին
Մասնակցություն ծրագրերին
- 21-22-ը նոյեմբերի 2006թ.: Արմենիա Մարիոթ հյուրանոցում տեղի ունեցավ Հայաստանի դպրոցների փոխկապակցման ծրագրի (ՀԴՓԾ) շրջանակներում Փրոջեքթ Հարմոնի (ՓՀ) կազմակերպության կողմից հայտարարված “Բացահայտելով ՏՀՏ-ներն այսօր` հանուն վաղվա” խորագրով կրթական համաժողովը:
Համաժողովին ներկա էին և բացման խոսքով հանդես եկան ՀՀ Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնակատար Էնթոնի Գոդֆրին, ՓՀ-ի հայկական մասնաճյուղի տնօրեն Դեյվիդ Սիմփսոնը և երկու ուսանողներ, որոնք նախկինում որպես աշակերտներ ակտիվ մասնակցել էին ՓՀ-ի կողմից անցկացված միջոցառումներին:
- 7 ապրիլի 2006թ.: Կառավարության նիստերի դահլիճում /Մելիք-Ադամյան 1/ տեղի ունեցավ ՙՓրոջեքթ Հարմոնի՚ հայկական մասնաճյուղի կողմից անցկացված “Հայաստանի դպրոցների փոխկապակցման ծրագրի” (ՀԴՓԾ) գործունեության հնգամյակի տոնակատարությունը:
- 20 դեկտեմբերի 2005թ.: Կրթահամալիրում տեղի ունեցավ Հայաստանի դպրոցների փոխկապակցման ծրագրի (ՀԴՓԾ) շրջանակներում Փրոջեքթ Հարմոնի Հայաստանյան գրասենյակի կողմից իրականացվող ՙԵկեք միավորվենք՚ կրթական ծրագրի ավարտական հանդիպումը:
- ՄԱԿ-ի 60 ամյակին նվիրված շարադրությունների մրցույթ
2005թ.-ի հոկտեմբերի 10 - 21-ը Փրոջեքթ Հարմոնին եւ ՄԱԿ-ի հայկական ասոցիացիան կազմակերպել էին շարադրությունների մրցույթ` նվիրված Միավորված ազգերի կազմակերպության 60 ամյակին:
- ՙԽաղաղություն մեր աշխարհին՚ ծրագիր
2004թ.-ի սեպտեմբերի 8-ին Հայաստանի Դպրոցների Փոխկապակցման Ծրագրի շրջանակներում նախաձեռնվեց ՙԽաղաղություն մեր աշխարհին՚ խորագրով ծրագիրը, որի հեղինակն ու կազմակերպիչն էր Երեւանի Կրտսեր Մարզային Կրթական Կոորդինատոր (ԿՄԿԿ) Վիկտորյա Բաղդասարյանը: Ծրագիրը նվիրված էր Խաղաղության Միջազգային Օրվան (21 սեպտեմբերի), ինչպես նաեւ նպատակ ուներ մեծարել Միավորված Ազգերի Կազմակերպությունը (ՄԱԿ), որն ամբողջ աշխարհով մեկ ճանաչված է իր բազմաթիվ խաղաղարար եւ խաղաղապահ գործողություններով:
- ԱՄՆ Պետ-դեպարտամենտի Global Connections and Exchange
(Գլոբալ Փոխկապակցում եւ Փոխանակում) ծրագիրը հայտարարել էր աշակերտական տաբերանշանի (logo) մրցույթ: Աշակերտները աշխարհի տարբեր ծայրերից մասնկացել են այս մրցույթին եւ որպես արդյունք հպարտացել, որ իրենց իսկ ստեղծած տարբերանշանը կիրառվում է Կրթական եւ մշակութային գործերի բյուրոյի այս հսկայական ծրագրի կողմից, որպես ծրագրի տարբերանշան:
- “Հայ դիվանագիտության պատմությունից”
Ինտերնետային կայքը ստեղծվել է «Այլընտրանքային առարկայական ծրագրեր և ուսումնական ձեռնարկներ» ծրագրի շրջանակներում (http://www.mskh.am/divanaditutjun):
Հայաստանի դպրոցների փոխկապակցման ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ Պետ. դեպարտամենտի կրթության եւ մշակույթի բյուրոյի եւ իրականացվում ՙՓրոջեքթ Հարմոնի՚ կազմակերպության կողմից: |
Armenia School Connectivity Program is a program of the US Department of State's Bureau of Educational and Cultural Affairs funded through the FREEDOM Support Act and implemented by Project Harmony. |
|
|