• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Վերջապես տեղի ունեցավ միջին դպրոցի ջերմոցի բացումը

Այսօր միջին դպրոցի ջերմոցի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ: Եկել էին շատ հյուրեր: Օրը համընկավ մեր սիրելի տիկին Մարիտի տարեդարձի հետ և կրկնակի տոն դարձավ:

Ջերմոցը լցված էր բազմաթիվ գեղեցիկ բույսերով: Ամեն ինչ շատ գեղեցիկ էր: Մենք դասերի ընթացքում անընդհատ աշխատում էինք,որպեսզի ջերմոցը բերեինք պատշաճ տեսքի: Մենք շատ ուրախ ենք, որ մեր դպրոցը վերջապես ունեցավ իր ջերմոցը:

Հուսով ենք հաջորդը կլինի գազանանոցի բացումը:

Գրիգորյան Նինա, 8-5 դասարան