• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ամանորյա հեքիաթ

Պատրաստեց՝ Ասյա Շահինյանը, 8-5 դասարան

Այսօր շատ հետաքրքիր, տոնական միջոցառում ունեցանք մեր կրթահամալիրի մարմարյա սրահում: Այնտեղ ներկա էին մեծարգո այրեր, բարձրաշխարհիկ տիկնայք, փոփ աստղեր, ռոք աստղեր, Հայաստանի գնչուական համայնքից ներկայացուցիչ, Կիլիկիայի ծովահեններից,Եգիպտոսի թագավորական դամբարանից վերակենդանացած ոմն մեկը և շատ այլ մարդիկ:

Ինչ սարսափելի է, չէ՞: Հարց է առաջանում,թե այդքան միմյանցից տարբեր մարդիկ հավաքված մեկտեղ ի՞նչ էին անում:Մի' զարմացեք:Մեր դպրոցում պարզապես դիմակահանդես էր:Որտեղ նաև ներկա էին «անշուք» Ձմեռ պապը և ձյան բացակայությունից տխրած քնքուշ Ձյունանուշը: Հուսահատ Ձյունանուշին պակասում էր միայն Ձմեռ պապի ձեռքից իր առևանգումը: Մենք շատ տխրեցինք այդ փաստից, բայց հետո մխիթարվեցինք այն տեղեկությամբ, որ նա հեռավոր «Արտակաշենում» է, որտեղ ձյան առատություն կա և Ձյունանուշը իրեն լավ է զգում:

Սակայն մի խումբ ծովահեններ մեր սիրելի Ձյունանուշին վերադարձրեցին Ձմեռ պապիկին, որը հուսով ենք մյուս անգամ ուշադիր կլինի, որ իր չքնաղ Ձյունանուշին չփախցնեն:

Այսպես ավարտվեց մեր ամանորյա հեքիաթ-դիմակահանդեսը: