ՀՐԱՄԱՆ
27.04.2018թ.
Մայիսի 2-4-ը կրթահամալիրում կազմակերպվում է դասվարների (ցուցակը կցվում է) վերապատրաստման դասընթացի 2018թ․ 3-րդ փուլը: Այդ նպատակով.
- «Իմացումի հրճվանք» լաբորատորիայի ղեկավար Լուսինե Փաշայանի ներկայացմամբ հաստատել վերապատրաստման բովանդակությունը, աշխատակարգը, պատասխանատուներին (հավելված 1)․
- վերապատրաստվողների գրանցման, ամենօրյա հաշվառման, վկայագրման պատասխանատու ճանաչել կրթահամալիրի կադրերի տեսուչ Լուսինե Մամիկոնյանին.
- վերապատրաստման լուսաբանումը համարել վերապատրաստող, վերապատրաստվող մասնակիցների, սովորողների ուսումնական աշխատանքը. համակարգող՝ Գոհար Բալջյան.
- վերապատրաստման առաջին օրվա ընդունելությունը ժամը 9.00-ին կազմակերպել Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում․ պատասխանատու՝ Լուսինե Փաշայան․
- հրամանին անհատապես ծանոթացնել պատասխանատուներին։
Կրթահամալիրի տնօրեն` Ա. Բլեյան