Պատրաստեց՝ Շահինյան Ասյան, 8-5 դասարան
Թողարկիչ՝ Շամիրամ Պողոսյան
Երեկ դպրոցական ճամբարի վերջին օրն էր և մենք որոշեցինք յուրահատուկ ձևով այն նշել: Առավոտյան ժամերգությունը վարեցին Արհեստագործականի սովորողները, որը մեզ շատ դուր եկավ: Ժամերգությունից հետո տիկին Նունեի և ընկեր Շամիրամի հետ գնացինք «Նեպտուն» զվարճանքների կենտրոն, որտեղ դիտեցինք հետաքրքիր, կարճամետրաժ մի ֆիլմ 5 D- ով, որը մեզ շատ դուր եկավ: Ֆիլմն ինձ համար շատ սարսապելի էր, մի պահ նույնիսկ իրական թվաց:
Ֆիլմը դիտելուց հետո գնացինք ճաշելու: Հետո խաղեր խաղացինք, զբոսնեցինք, մի լավ ուրախացանք և ուրախ տրամադրությամբ գնացինք դպրոց: Այնտեղ երգեցինք, պարեցինք և գնացինք տուն: Շատ տպավորիչ օր էր: