Նա սիրով մեր պարտեզին նվիրեց բալենու վաթսուն և ազնվամորու տաս տնկի: Չնայած անբարենպաստ եղանակին, ցուրտ էր ու անձրև, կարողացանք իրականացնել մոտ երեք կիլոմետրանոց քայլարշավ գյուղում, ծանոթանալ գյուղի պատմությանը, մարդկանց:
Քոլեջում այսօր շարունակեցինք «Բալենի» նախագիծը և տնկիներից մի քանիսը տնկվեցին ներքին բակում: Լուսաբանող ֆոտոշարքը՝ Քոլեջի ենթակայքում: