Մեզ դիմավորեց աշտարակցի մեր գործընկերը` Ազնիվ Գալստյանը: Ազնիվը և Մարինեն մեզ ուղեկցեցին, միասին քայլեցինք: Նրանք պատմեցին Ս. Մարիանե և Կարմրավոր եկեղեցիների մասին: Լսեցինք դպիր Խաչիկ Վարդանյանի խոսքը: Ս. Մարիանե եկեղեցուց քայլեցինք Աշտարակի գլխավոր հրապարակ, ուր մասնակցեցինք Անդաստանի կարգին, պարեցինք, երգեցինք: