• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Վրաց-աբխազական «2+2=2» խմբի համերգը Երեւանում

Նոյեմբերի 22, ժամը 19։00
«Լոֆթ», Մոսկովյան 3

IMTD-Վրաստան կազմակերպությունը C.R.E.A.T.E ծրագրի շրջանակներում կազմակերպում է վրաց-աբխազական «2+2=2» խմբի համերգը Երեւանում:

Խմբի մենակատար Անդրիա Գվելեսիանին, վրացական հեռուստատեսության փոփաստղ է, երիտասարդների ֆավորիտը, որ Եվրատեսիլի նախընտրական փուլի, վրաստանյան «Պարում են աստղերը» և այլ բազմաթիվ հեռուստաշոուների մասնակից է:
Խմբի գեղեցիկ կատարումները, վրացական ու աբխազական երգերի ֆոլկ, միքս ժանրի մշակումներով՝ կիթառի ու փանդուրիի համադրությամբ,կբացեն երկու ազգերի մշակույթների նոր ու դեռ չլսված էջերը։

Համերգը «Խաղաղության ավտոբուս» խորագրով ծրագրի մի մասն է, որի հիմնական նպատակն է վրաց-աբխազական մշակութային կապերի խորացումն ու երկու հասարակությունների միջև հարաբերությունների բարելավումը, երկխոսության հարթակների ստեղծումը։

Ծրագիրն իրականացվում է HEKS-EPER կազմակերպության ֆինանսական աջակցությամբ:

Համերգի մուտքն անվճար է։