• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Երրորդ անգամ կեցցես․․․

Կրթահամալիրի Արևելյան դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ Լիանա Հակոբյանը նոյեմբերի 13-ից երրորդ անգամ մայրիկ դառնալու ֆիզարձակուրդի է գործուղվում։ Լիանային գալիս է փոխարինելու մաթեմատիկ, սահմանված կարգով քառօրյա վերապատրաստում անցած,  դասավանդողների աշնանային ճամբարի մասնակից, Արևելյան դպրոցի 4-5-րդ դասարաններում փորձառություն անցած Սաթենիկ Թորոսյանը։

Կրթահամալիրի տնօրենի փոստից․

Լիանա ջան, երրորդ անգամ կեցցես։ Վաստակով գնում ես, բազմավաստակ հետ կգաս. գործուղում է, ամենակարևոր մայրիկական աշխատանքը, դու սովոր ես բարեխիղճ կատարել այն։ 
Առցանցն էլ թույլ չի տա, որ գլուխ պահես։ Ապրես, որ պատրաստել, Նառայի հետ ներկայացրել եք քեզ փոխարինող Սաթենիկ Թորոսյանին։ Թող նա սկսի իր աշխատանքը ժամկետային պայմանագրով մինչև 2017թ. դեկտեմբերի 29-ը։