«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սաներից հինգը «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթում ճանաչվել են լավագույնը։ Այսօր տեղի ունեցավ մրցանակաբաշխությունը, սովորողները ստացան պատվոգրեր և նվերներ։
Այս տարվա սեբաստացի լավագույն մասնակիցներն են Արզումանյան Տիգրանը, Բարխուդարյան Գոռը, Բարսեղյան Արամը, Սերոբյան Տիգրանը Միջին դպրոցից և փոքրիկ Մկրտչյան Մառան Արևելյան դպրոցից։
Շնորհավորում ենք մասնակիցներին և մաղթում նորանոր ձեռքբերումներ։