• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Պատասխան ի պաշտպանություն կրկնուսույցների

Պատասխանող կողմ` Հրանտ Ավագյան, Արթուր Մանուչարյան, Ռազմիկ Պետրոսյան

Հայցում պնդվում է, թե կա մի կարծրատիպ, որ աշակերտները նախքան ԲՈՒՀ ընդունվելը պետք է 1-3 տարի հավելյալ պարապեն կրկնուսույցների մոտ: Դա պետք չէ որակել որպես կարծրատիպ կամ հոգեբանական կերտվածք, այլ ավելի շատ որպես թերի ուսումնական մեխանիզմ, որն իր մեջ ներառում է շատ թեթև գրաֆիկ: Տեսնելով ավագ դպրոցների դասագրքերը (նրանց բովանդակությունը), որոնք կազմվել են 2009-2010 թվականներին, կարելի է անել ենթադրություն, որ ավագ դպրոցները ՀՀ-ում դեռ չունեն այն մակարդակը, որ առանց կրկնուսույցների մոտ պարապելու հնարավոր լինի ընդունվել բուհ: Եվ ի հակակաշիռ հայցում նշված սահմանադրական հոդվածներին` հիշեցնոմ ենք հոդված 36-ը, որում նշվում է, որ ծնողներն իրավունք ունեն և պարտավոր են լիարժեք ու ներդաշնակ զարգացում և կրթություն ապահովել, և հոդված 16-ը, որի համաձայն յուրաքանչյուր ոք ունի անձնական ազատության իրավունք և ինքն է որոշում հավելյալ պարապել կրկնուսույցի մոտ, թե ոչ:

Եվ քանի դեռ ՀՀ-ում ավագ դպրոցների գրաֆիկը շատ բացթողումներ ունի և թերի է, պետք է պարապել հավելյալ:

Հայցում նշված է, որ կրկնուսուցումը պահում է հազարավոր ուսուցիչների ընտանիքներ և բարձր է գնահատվում նրանց դերը: Ընդգծենք, որ կրկնուսուցման պատճառ է նաև այն, որ ուսուցիչների աշխատանքը չի գնահատվում ո´չ երկրի, ո´չ աշակերտների, ո´չ էլ առանձին մարդկանց շրջանակներում, տրված աշխատավարձը բավականացնում է միայն կորցրած առողջությունը վերականգնելուն:

Նշվում է նաև այն իրողությունը, որ անտեսվում են դպրոցում տրված տնային հանձնարարությունները: Մեր կարծիքով նման դեպքեր լինում է այն ժամանակ երբ`
1. Կոռուպցիոն համաձայնության են գալիս դպրոցի տնօրենի, փոխտնօրենի կամ այլ պաշտոնատար անձանց հետ:
2. Երբ բարոյական շրջանակներից դուրս ուղղակի անտեսվում են դպրոցական հանձնարարությունները:

Հիմք ընդունելով հայցում նշված արտահայտությունը` մեջբերեմ. «Կրկնուսուցման խնդիրը լուծելու համար նախ պետք է վերահսկել դասագրքային բիզնեսը, վերանայել ավագ դպրոցների կազմակերպումը և նրանց արդյունավետությունը, վերացնել քննություների նման կազմակերպման ձևը»: Քանի դեռ Հայաստանում գործում է խորհրդային միասնական քննությունների ձևը, ապա կրկնուսույցները միշտ էլ կլինեն:

Մեր կարծիքով ընդունելության քննությունները պետք է վերացվեն, սակայն պետք է անցկացվեն բուհական քննություններ, ըստ մասնագիտության ամեն կիսամյակի վերջում, և պետք է գնահատման մի սանդղակ, որը կներառի իր մեջ հետևյալը, որ աշակերտը դուրս կմնա բուհից այսինչ գնահատականի դեպքում: Կոռուպցիան նվազեցնելու նպատակով պետք է լսարաններում տեղադրել տեսախցիկներ և բուհական վճարումները կատարել էլեկտրոնային տարբերակով, վերջնական գնահատել քննության օրը, և այդ գնահատականը լինի որոշիչ: