• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Տիգրան Հայրապետյան» 2017թ. մրցանակներ շնորհելու մասին

ՀՐԱՄԱՆ
17.03.2017թ.

Կրթահամալիրի «Տիգրան Հայրապետյան» ամենամյա 2017թ. մրցանակները շնորհել.

  1. Անի Սարգսյանին՝ կրթահամալիրի սովորողների կինո-ֆոտո գործունեությունը, հասարակական նախագծերը ղեկավարելու և հանրայնացնելու, Սեբաստացի TV ուսումնական կենտրոնը ստեղծելու համար։ 2017թ. պարգևատրման ֆոնդի միջոցներով Անի Սարգսյանին որպես մրցանակ տրամադրել 150.000 դրամ.
  2. Ավագ դպրոցի 10-րդ դասարանի սովորող Նորայր Ասատրյանին` «Տիգրան Հայրապետյան» գրադարանի նոր կայքի, գրադարանի նոր միջավայրի ստեղծմանը գործուն մասնակցելու, պատանեկան ամսագրերում հրապարակումների համար, Միջին դպրոցի 6-րդ դասարանի սովորող Արամ Պետրոսյանին` այլոց իրավունքների պաշտպանության, քաղաքացիական հնչեղություն ունեցող հրապարակումների, նախաձեռնությունների, ֆոտոպատումների համար։ 2017թ. պարգևատրման ֆոնդի միջոցներից Նորայր Ասատրյանին և Արամ Պետրոսյանին նշանակել կրթաթոշակ 10 ամիս ժամկետով ամսական 10.000-ական դրամ, ընդամենը՝ 200.000 դրամ.
  3. մրցանակները հանձնել մարտի 18-ին՝ ժամը 13.00, Մայր դպրոցի Մարմարյա սրահում:

Հիմք` կրթահամալիրի 2017թ. ուսումնական օրացույց, կրթահամալիրի 2017թ. պարգևատրման ֆոնդ, մրցանակային անվանակարգեր, կրթահամալիրի մասնաժողովի 17.03.2017թ. որոշումը:

Կրթահամալիրի տնօրենի պաշտոնակատար`   Ա. Բլեյան