Հունվարի 27-ին` ժամը 14.15, Մարմարյա սրահ
Ո՞վ է իսկական սեբաստացին… Համեցեք՝ տարատարիք սովորողը թե բազմաբնույթ մանկավարժական աշխատողը, ով 2017-ի հունվարին երեք հերթափոխերով ճամբարական է, իր ընտրած ջոկատի կազմում ապրում է mskh.am-ի օրացույցով, ով գիտագործնականի կլորսեղանի մասնակիցն էր երեկ, այսօր՝ ստուգատեսյան հավաքների, ով «Դպիր»-ում, իր բլոգում ուսումնահետազոտական գործունեության հրապարակումներ է արել-անում, այդ հոգսերով է, ով հանրակրթական դիջիթեքի, բնագիտատեխնիկական, մարզական ստուգատեսներից յուրաքանչյուրի մասնակցության գոնե մեկական հայտ ունի և իրագործում է իր անհատական ուսումնական պլանը… ով ապրում է ճամբարային ուրբաթի միասնական համերգ-ցուցադրության սպասումով…
Կրթահամալիրի տնօրենի օրագրից
Ծրագիր
- Կրթահամալիրի հիմնը. «Անդաստան»
- Ճամբարային ֆլեշմոբ «The hokey pokey shake». Հարավային դպրոց-պարտեզ
- Հանրակրթական Դիջիթեք 2017. ներկայացնում է Հերմինե Անտոնյանը
- Ավագ դպրոցի երգչախումբ. ''Ray Charles - Unchain my Heart'', խմբավար Նելի Փիլոյան
- Ջինսե իրականություն. ցուցադրություն. Թերեզա Թումանյան և ընկերներ
- Բնագիտա-տեխնիկական ստուգատես 2017. ներկայացնում է Էմանուել Ագջոյանը
- Մյուզիքլ «Բրեմենյան երաժիշտեները». Արևելյան դպրոց-պարտեզ
- Ձմեռ պապը շնորհում է մրցանակներ
- Կովբոյների պար. Հյուսիսային դպրոց-պարտեզ
- Այլընտրանքային երաժշտություն. «Շշերի նվագախումբ». Արևմտյան դպրոց-պարտեզ
- Մարզական ստուգատես 2017. ներկայացնում է Միքայել Ղազարյանը
- Մարզական ցուցադրական ելույթ. Հայկուհի Հովհաննիսյան և ընկերներ
- Հայտնի են «GenZ» ծրագրի հաղթողները
- «Ծաղրածու-ծաղրաձու». Միջին դպրոց
- Թուրքական միասնական ֆլեշմոբ. Ավագ դպրոց
- Ճամբարային խաղերգեր. «Ջաղչի դռնով ես անցա», «Աղվես պառկեց ճամփի տակին». Արևմտյան դպրոց-պարտեզ
- Պարերգեր. «Հոփ, թռի», «Փափուռի». Հյուսիսային դպրոց-պարտեզ
- Սովորող-սովորեցնող նախագիծ. «Կարնո Քոչարի». Միջին դպրոց-Արևմտյան-Հարավային դպրոց-պարտեզներ
Համակարգողներ՝ Արմինե Թոփչյան, Ջուլի Սիմոնյան
Տեխնիկական սպասարկումը՝ Կարեն Խաչատրյանի
Նկարահանումը՝ TV mskh-ի