• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

mariot8

Լիլիթ Գևորգյան, 8.5 դաս.

Չնայած` այսօր կիրակի էր, բայց մենք ամեն օրվա պես գնացել էինք դպրոց` նախապատրաստվելու դեկտեմբերի 16-ին «Մարիոթ» հյուրանոցում ներկայացվող բաց դասին: Առավոտյան մենք` մի խումբ ութերորդ դասարանի սովորողներ, հավաքվեցինք 8.3 դասարանում ու սկսեցինք մեր դասը: Ընկեր Նառայի հետ անցանք այն ամենը, ինչն այնքան էլ լավ չգիտեինք, կային բաներ, որոնց մասին ընդհանրապես չգիտեինք: Կազմավորեցինք մեր խումբը` mariot8 անունով, որպեսզի հեշտ լինի միասին աշխատելը: Իսկ հետո գնացինք նոթբուքների սենյակ `ծանոթանալու էլեկտրոնային գրիչների առավելություններին և հնարավորություններին:
Վաղը մենք կրկին կհանդիպենք: