• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մերոնք մրցանակով վերադարձել են Վրաստանից

Այսօր առավոտյան ժամը 8-ին Վրաստանից Երևան վերադարձան մեր բրոնզե մրցանակակիրները: Խմբի անդամները շատ հոգնած էին և չէին եկել դպրոց, բայց միսս Մայան պարտաճանաչ եկել էր` պատմելու իրենց ուղևորության մասին:

Նա շատ ոգևորված և տպավորված էր: Նախ ասաց, որ մրցույթը կազմակերպել էին թուրք մասնագետները, որոնք իրենց շատ ջերմ էին ընդունել, նույնիսկ Թուրքիայից եկած խմբի կողմից հուշանվերներ էին ստացել: Նրանք սիրով հրավիրել էին մեր խմբին Անթալիա` միասին աշխատելու և համագործակցելու:

Բացի թուրքերից, եղել էին նաև ամենատարբեր ազգության ներկայացուցիչներ:

Միսս Մայան պատմեց, որ մրցույթի ժամանակ ուսուցիչները դուրս էին եկել, երեխաներն ինքնուրույն էին ներկայացրել իրենց աշխատանքները անգլերեն լեզվով: Բայց նա չէր կասկածում, որ մերոնք պատվով են ներկայացրել մեր հանրապետությունը: Երեխաներն էլ դժգոհ չեն եղել. ժյուրին շատ բարեհամբույր մոտեցել և հարցեր է տվել: Զրուցել են մի քանի րոպե և շնորհակալություն հատնելով` հեռացել:

Ճիշտ է, մերոնք գլխավոր մրցանակի չեն արժանացել, բայց այլազգի սովորողների հետ ծանոթանալն ու փորձի փոխանակումը նույնպես ձեռքբերում են համարում: Շատ հետաքրքիր աշխատանքներ են տեսել, իրենց աշխատանքներն են ցույց տվել, քննարկումներ են կազմակերպվել, նոր ծանոթություններ հաստատել...

Եվս մեկ անգամ նրանց ասում ենք` բարի գալուստ, մենք հպարտ ենք ձեզանով: