• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կիրակնօրյա նվեր

Նոր դպրոց, Սոնա Խաչատրյան 6-1 դասարան

Մայիսի15-ին ինձ շատ մի գեղեցիկ անակնկալ էր սպասվում տանը: Բակում խաղում էի, երբ հայրիկս եկավ և ասաց.

- Մի քիչ էլ խաղա և  արի տուն:

Քիչ անց գնացի տուն. տեսա իմ ննջասենյակում մի տուփ` վրան գրված` Սոնային: Տուփը շարժվում էր, և ես վախեցա մոտենալ: Երբ եղբայրս եկավ  և տուփը բացեց. ինձ սպասվում էր այս տարվա խորհրդանիշը` նապաստակը: Շատ ուրախացա իմ նվերի համար: Այնքան էի ուրախացել և Չիպով /իմ նապաստակի անունն է/, որ չէի էլ նկատել ու լսել, որ մայրիկս կանչում է ինձ: Իմ նապաստակը ճերմակ է, կարմիր աչքերով և անմեղ հայացքով: Ընդամենը մեկ օր է, որ նա իմ ընկերն է, արդեն կարոտել եմ նրան: Ես շատ եմ սիրում նրան: