Մեր կրթահամալիրի բազմաթիվ առավելություններից ամենահետաքրքիրն ու նորարականն ինձ համար ուսուցչի ընտրությունն էր, այսինքն՝ ավագ դպրոցում մենք կարող ենք ընտրել մեր ուսուցչին: Շատ բաների մասին կարող եմ խոսել, թե դրանք ինչքան հետաքրքիր ու լավ են կազմակերպված մեր կրթահամալիրում, բայց ուսուցչին ընտրելու առանձնահատկությունն ինձ համար որքան անսպասելի, այնքան էլ հաճելի էր: Շատերին սա կարող է տարօրինակ թվալ, բազմաթիվ հարցեր կարող են առաջանալ, թե ինչու մենք պետք է ընտրենք մեր ուսուցիչներին, ինչն է դրա առավելությունը և, ի վերջո, ի՞նչ տարբերություն՝ ով կլինի քո ուսուցիչը: Բայց իմ կարծիքով դա շատ կարևոր է, ամենակարևորներից մեկը:
Մեր ուսուցիչներից յուրաքանչյուրը մշակում է ուսումնական նախագիծ-պլան, որը տեղադրելով բլոգում հասանելի է դարձնում մեզ համար այն ուսումնասիրելն ու հետագալում՝անհատական ուսումնական պլանները կազմելիս, հեշտ ընտրություն կատարելը: Ընտրություն կատարելը կարող է դժվար թվալ, հնարավոր է և սխալներ թույլ տալ, բայց կարծում եմ, որ սա լավագույն տարբերակն է՝ սովորել կողմնորոշվել, ընտրություն անել, մարդկային հարաբերություններ ստեղծել, մտածել, որոշելու պատասխանատվությունը կրել: Հավատացեք, բավականին պատասխանատու բան է՝ ընտրել այն մարդուն, ընկերոջը՝ ի դեմս ուսուցչի, ով քեզ կփոխանցի, ով քեզ կտա, ով քեզ հետ կաշխատի:
Աննա Մաթևոսյան, 12-րդ դաս․
Նյութը՝ Լուսաստղում։
Նախագիծը՝ Լուսինե Մանուկյանի։