• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Թատերական ամառային ճամբար

Այսօր՝ հուլիսի 12-ին, «Սեբաստացի մոլ»-ում թատերական ամառային ճամբարի երկրորդ օրն էր: Արցախի «Երեք խնձոր» շրջիկ տիկնիկային թատերախմբի անդամներ Էդգար Թաթիկյանը և  Գոհար Առաքելյանը ներկայացնում էին ներկայացման տիկնիկներին, իսկ մենք փորձում էինք բնութագրել կերպարը: Բավականին հմուտ էր հարկավոր լինել տիկնիկներին խաղացնել-խոսեցնելու համար: Էդգարը և Գոհարը կարևոր մասնագիտական տեղեկություններ փոխանցեցին մեզ: «Թակ ու մահակ թամբալին» ներկայացման տեքստի ընթերցումը խոսքի մատուցման, մշակման, ինչպես նաև որոշ վախերից, կոմպլեքսներից ազատվելու  անհրաժեշտ հմտություններ ու հնարավորություններ տվեց: Պարապմունքը ավարտեցինք՝ յուրաքանչյուրս անդրադարձ անելով մեր սովորածին, ներկայացնելով մեր կարծիքը, տպավորություններն ու ակնկալիքները: