• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մայիսմեկյան տոն, արշավ, անձրև….

Դեռևս նախորդ օրվանից տեղացող անձրևը չփոխեց մեր` արշավելու որոշումը: Ուղղություն վերցրինք դեպի Օշական: Անընդհատ տեղացող անձրևը ուղեկցում էր մեզ: Առաջին կանգառը Օշականի մուտքն ավետող հուշասյան մոտ էր: Դիտելուց և փոքր դադարից հետո շարունակեցինք ուղևորությունը: Սուրբ Մաշտոց եկեղեցու խնամված գավիթը, հայկական այբուբենը` կերտված խաչքարերին, գետնի խոտածածկույթը, որը հայկական տառերի պատկերներով էր մշակված, տպավորիչ էին ու շատ գեղեցիկ: Եկեղեցում հանդիպեցինք մայր դպրոցում դասավանդող սարկավագ Արմանին: Նա հետաքրքիր անցքեր ու դեպքեր պատմեց Մաշտոցի, եկեղեցու ստեղծման մասին: Այնուհետև ներկա գտնվեցինք պատարագին: Սարկավագն ասաց, որ այդ օրը ուխտագնացության օր է: Շատ կցանկանայինք բարձրանալ մոտակա բլուրը, սակայն անձրևոտ եղանակը ճանապարհը լպրծուն էր դարձրել: Արշավն ավարտեցինք ոտքից գլուխ թրջված, բայց լավ տրամադրությամբ: