• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Առանց կեղծ թվերի IPod-ը չէր լինի

Առանց կեղծ թվերի IPod-ը չէր լինի

16-րդ դարում կեղծ թվերն անօգտակար էին համարվում: Ավելի պարզ դրանց էությունը հետևյալն էր. ինչպես բացասական թվերն են ներմուծվել այն բանի համար, որպեսզի հանումը, որը գումարման  հակառակ գործողությունն է, միշտ հնարավոր լինի, այդպես էլ, նույն պատճառով ի հայտ եկան համակարգային թվերը, որպեսզի բացասական թվից քառակուսի արմատ հանվի: Կեղծ թվերը 1545 թվականին հնարել է իտալացի մաթեմատիկոս Կարդանո Ջերոլամոն: Նա ինքը երկար ժամանակ կասկածում էր իր բացահայտման վրա` դրանց մեջ ոչ մի գործնական իմաստ չտեսնելով:

Դրանք ճանաչում գտան միայն երեք հարյուրամյակ անց, 18-19-րդ դարերի սահմանագծին, երբ մաթեմատիկոսները կապ գտան դրանց և այնպիսի կարևոր դրույթի միջև, ինչպիսին է պի-ն: Իսկ այսօր այդ թվերի շնորհիվ գիտնականները կարող են բացատրել քվանտային մեխանիկայի ամենատարօրինակ տեսակետները: Օրինակ` այնպիսիք, ինչպիսիք են ատոմների և էլեկտրոնների երկու կամ մի քանի տեղերում միաժամանակյա գոյությունը: Դրանք էլ էլեկտրոնիկայի բնագավառում հեղափախություն կատարեցին. միկրոչիպերի և սեղմման թվային ալգորիթմների ստեղծումը, որը կիրառվում է MP3 փլեերներում: Բացի դրանից, առանց կեղծ թվերի մենք չէինք ունենա նաև IPod-ը: 16-րդ դարում բոլորին զայրացնող թվերն այսօր մեզ ամեն ինչ են տվել, սկսած քվանտային մեխանիկայից մինչև պորտատիվ երաժշտությունը: