• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Expo-2011.Օր երկրորդ

Այսօր Expo 2011 ցուցահանդեսի երկրորդ օրն է: Տեղ հասանք ժամանակին ու արագ անցանք գործի: Շրջեցինք տաղավարներով, հարցազրույց վերցրեցինք տարբեր հաստատությունների ներկայացուցիչներից, լսեցինք հակասական կարծիքներ մեդիակրթության վերաբերյալ:

Հաստատություններից մեկի ներկայացուցիչը այսպես մեկնաբանեց. «Մեդիան, ՏՀՏ միջոցները մենք այնքան էլ չենք կարևորում, քանի որ դրանք տանում են բթացման»: Կային նաև դրական կարծիքներ, որոնք ավարտվում էին ափսոսանքով, որ չունեն տեխնիկայի կիրառման այնպիսի հնարավորություն, ինչպես մենք` սեբաստացիներս: Ավելացնեմ նաև, որ այցելուները շատ քիչ էին:

Քիչ առաջ էլ, երբ հնչեց երաժշտությունը, չդիմացանք ու սկսեցինք պարել մեր «Վերվերին»: