• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Տղաներ, մի' վախեցեք մեզնից, մենք չենք կծում

Մարկոսյան Վիկա, Մկրտումյան Մերի, 8.3 դաս.

Տղանե'ր, օգնեք մեզ հասկանալ` ինչո՞ւ եք դուք նախընտրում սև հագուստ, «ծիծակ» կոշիկներ և ռաբիզ երաժշտություն: Ասենք, որ դուք դրանով նմանվում եք միմյանց և դառնում ոչ գրավիչ:

Ռաբիզ մշակույթը, ցավոք սրտի, բերվում է նաև դպրոց: Մեզ կարո՞ղ եք բացատրել` ինչու եք այդքան բարդույթավորված. մեզ հետ չեք պարում, չեք երգում, չեք խաղում: Երևի մտածում եք , որ ձեր ընկերները կծիծաղե՞ն, բայց ասենք իմանաք, որ ավելի լավ է ընկերները ծիծաղեն, քան մենք` աղջիկներս: Եթե ուզում եք, որ մենք ձեզ հետ ընկերություն անենք, ապա խորհուրդ ենք տալիս` լինել ավելի ակտիվ և աշխույժ, հագնել գունավոր հագուստներ և չլսել ռաբիզ երաժշտություն: Մի վախեցեք մեզնից, մենք չենք կծում: