• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ճամբարային 5-րդ օրը

Պատրաստեց Միրզոյան Մարիամը

Ղեկավար` Շամիրամ Պողոսյան

Դե էլ նորից չպատմեմ  տողանի մասին, դեռ նորություններ չեն եղել.ամեն ինչ նույնն է: Այսօր բոլոր 8-րդ դասարանցիները սպորտդահլիճում էին: Սկզբում խաղում էինք բասկետբոլ, իսկ հետո խաղացինք վոլեյբոլ: Մի լավ զվարճանալուց հետո նախաճաշեցինք,թռվռացինք և գնացինք մեր գործունեությանը` անգլերենի,մենք արդեն հասցրել ենք սովորել անգլերեն նոր երգ, որը շատ գեղեցիկ է և մեզ դուր է գալիս: Նաև միսս Էստայի օգնությամբ խաղացինք խաղեր: Այդ ամենը վերջացնելուց հետո,մենք մեր դասարանի մի քանի աշակերտներով գնացինքմեր դպրոցի տղաներին ուժ և եռանդ հաղորդելու: Նրանք խաղում էին բասկետբոլ և մրցում էին ուրիշ դպրոցի հետ: Ինչպես միշտ` մենք հաղթեցինք: Շնորհավորում եմ բոլորին այդ հաղթանակի կապակցությամբ: Հետո դիտեցինք միջին դպրոցի խրոնիկան, լսեցինք Փաշինյան Մարիամի և Աշոտի երգը և ուրախ-ուրախ գնացինք տուն...