• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Փարիզի հայտնի թանգարանները

Հնուց Փարիզը հայտնի էր իր հրաշալի թանգարաններով և հայտնի արվեստի գործերով: Դրանցից են հանրաճանաչ Լուվրը, գեղանկարչության թանգարանը, Ռոդենի թանգարանը և շատ այլ թանգարաններ: Արվեստասեր հանրությունը ողջ աշխարհում տեղյակ է այդ թանգարանների մասին: Լուվրը սկզբնական շրջանում եղել է թագավորական պալատ, որը կառուցվել է Սեն գետի ափին: Այսօր Լուվրը համարվում է աշխարհի ամենահարուստ թանգարաններից մեկը: Լուվրի վերակառուցմանը մասնակցել են հանրաճանաչ ֆրանսիացի ճարտարապետներ, որոնք այն դարձրել են յուրահատուկ: Լուվրը գոյություն ուներ Ֆրանսիայի ստեղծման ժամանակներից. այն երկար ժամանակ ֆեոդալական ամրոց էր և քաղաքական հայացքների համար ձերբակալվածների յուրօրինակ բանտ: Այդ հեռավոր ժամանակներում, երբ Ֆրանսիայում դեռ չկային թանգարաններ, ֆրանսիայի թագավորները հավաքում էին քանդակներ և նկարներ: 1789 թվականի հեղափոխությունից հետո արվեստի բոլոր ստեղծագործությունները հավաքեցին Լուվրում: 1792 թվականին նախագծվել է ազգային թանգարանի նախագիծըՙ նկարիչ Դավիթի կողմից, իսկ 1793 թվականի աշնանը հանդիսավորությամբ բացվել է նաև սույն թանգարանը:
Ռուսերենից թարգմանեց
Բերակչյան Տաթևիկը, 10-5 դաս.
Ղեկավարՙ Մանուշակ Չորեկյան
Խմբագիր և թողարկիչՙ Մարգարիտ Սարգսյան