• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մեր մարզական ճամբարը

Պատրաստեց Մարտիրոսյան Քնարիկը, 8-1 դաս.

Ղեկավար` Շամիրամ Պողոսյան

Այսօր մեր ձմեռային ճամբարի հինգերորդ օրն էր:Դպրոց էինք եկել շատ բարձր տրամադրությամբ, քանի որ ունեինք բասկետբոլի  խաղ և մրցելու էինք 8-4-ի հետ` 8-1-ը և 8-4-ը միմյանց հետ, մեզ հետ էր խաղում նաև ընկեր Շամիրամը:Սկզբում մտածում էինք,որ միգուցե կարող է պարտվենք, բայց հետո տեղի ունցավ մի հրաշք և այն էլ ինչպիսի հրաշք, պատկերացնում եք,մենք ընկեր Շամիրամի հետ միասին հաղթեցինք 8-4-ի աղջիկներին:Իսկ հաշիվն էլ14-6 էր, դե իհարկե`օգուտ մեզ:Ասեմ նաև, որ ընկեր Շամիրամը խաղում էր շատ լավ, և մենք նույնիսկ մնացել էինք զարմացած:Իսկ դրանից առաջ աղջիկները խաղացել էին վոլեյբոլ տղաների հետ:Եվ էլի աղջիկները հաղթանակած դուրս եկան դաշտից:Վոլեյբոլի հաշիվը ավարտվել էր` 4-1օգուտ աղջիկների:    Վոլեյբոլում ընկեր Շամիրամը խաղում էր արտակարգ և մենք հպարտ ենք, որ ունենք այսպիսի մարզիկ դասղեկ:Այսօր անցավ շատ լավ և շատ հաղթանակներով: Հուսով ենք, որ այսպիսի հաղթանակներ

դեռ շատ կունենանք:Կեցցե'նք մենք: