• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ճիչի տեղը չէ այս քաղաքը

Շնորհավոր բոլորիս Սուրբ Զատիկը:

Հետաքրքիր է, որտե՞ղ եք նշել Ձեր Սուրբ Զատիկը` գյուղո՞ւմ, թե՞ քաղաքում: Օրինակ` ես և´ գյուղում, և´ քաղաքում, քանի որ քաղաքում մինչև օրվա կեսը դաս եմ արել, վերջացրել և գնացել գյուղ` մյուս կեսը անցկացնելու...

Քաղաքում Զատիկ չի ստացվում անցկացնել. սովորական օրվա պես բոլորը դրսում գնդակով էին զբաղված…

Բայց որ ճիշտն ասեմ, ես էլ տանը չէի: Ամբողջ օրը եղբորս` Հարութին սովորեցնում էի, թե ինչպես անել Օլլի (Ollie): Բայց այդ ժամանակ իմ փոքր եղբայրը` Հայկը, ձվով կռվում էր և հաղթում, քանի որ ես և նա ձվի մեջ պարաֆին /մոմ/ էինք լցրել: Լսվում էր երեխաների ճիչը: Իսկ քաղաքում` դրսում, թեկուզ ամենափոքր թխկոցից մեզ վրա ջղայնանում են:

Ճիչի տեղը չէ մեր քաղաքը: Հուսամ, դուք էլ հետաքրքիր եք անցկացրել Սուրբ Զատիկը: