• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

ՍՈՒՐԲ ԶԱՏԿԻ ՏՈՆԸ ԱՐԱՐԱՏՅԱՆ ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆՈՒՄ

 

Քրիստոս հարեավ ի մեռելոց: Օրհնյալ է հարությունը Քրիստոսի:

Այս բառերը մենք տիկին Գայանեի հետ լսեցինք Արարատյան հայրապետական թեմի առաջնորդարանում` Սրբազան տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանից և երկրի նախագահ Սերժ Սարգսյանից: Սարկավագ Վահեն առաջնորդարանում ներկայացրել էր մեր արհեստի մասին, և մեզ առաջարկեցին կազմակերպել ճրագալույցի պատարագից հետո մատուցվող հյուրասիրությունը: 3 օր Առաջնորդարանի սիրելի հյուրերն էինք դարձել: Ստացանք Սրբազանի օրհնությունը: Հրավիրված էին մեր կրթահամալիրի ուսուցիչներից: Տպավորիչ էր նաև Սրբազանի խոնարհումով հայտնած շնորհակալությունը մեզ: Ստացանք հուշանվերներ, իսկ տիկին Գայանեին նվիրվեց նաև ամենագեղեցիկ ծաղկեփունջը:  Շատ տպավորիչ էր այս տարվա Սուրբ Զատիկը: