• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Միջոցառման մասին, որին չենք մասնակցել

Արաքսյա Զուլալյան
Նելլի Ալավերդյան
104դասարան
Լուսանկարները` Նարեկ Սահկյանի, 7-րդ դասարան

Այս անգամ ոչ թե մեր կրթահամալիր էին հյուր եկել, այլ մենք էինք հյուրընկալվել Սիամանթոյի անվան թիվ 162 միջնակարգ դպրոցին: Մենք պետք է մասնակցեինք Սիամանթոյին նվիրված միջոցառմանը, որ ամեն տարի ապրիլի 24-ից  մեկ շաբաթ առաջ կազմակերպվում են այստեղ: Ցավոք մենք չկարողացանք ներկա գտնվել միջոցառմանը, բայց մեզ հետաքրքրեց դպրոցը, և սկսեցինք շրջել։

Խնդրեցինք ուսմասվար տիկին Դալլաքյանին մի փոքր պատմել իրենց դպրոցի մասին: Սկզբում մտանք դպրոցի պատկերասրահը, որտեղ ցուցադրված էին դպրոցի աշակերտների աշխատանքները: Հետո եղանք Սիամանթոյի անվան դասասենյակում: Տեսանք Սիամանթոյի և նրա ընտանիքի լուսանկարներից։Տիկին Դալլաքյանն ասաց, որ այդ դասասենյակում իրենք անցկացնում են պոեզիայի ժամեր: Եղանք նաև դպրոցի դահլիճուոմ, որտեղ աշակերտները պատրաստվում էին իրենց ելույթին:

Կարծում ենք՝ գունեղ միջոցառում են կազմակերպել Սիամանթոյի անվան դպրոցում։