• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մեկնարկը տրված է. . .

Վերջապես. . . Երեկ մենք` գեղարվեստցիներս, մեր առավոտյան ընդհանուր պարապմունք-տոնը ներկայացրեցինք մայր դպրոցի մարմարյա սրահում: Բոլորս տոնական էինք ու շա~տ ուրախ: Երգ ու պարից հետո կատարեցինք տիար Բլեյանի առաջադրանքները. առանց նվագակցության երգեցինք «Հայր մեր» և «Զնկլիկ» երգերը: Վերջում այնքա~ն պարեցինք: Մեզ միացան մյուս դպրոցների սովորողներն ու դասավանդողները: Ինձ ամենաշատը դուր եկան նոր պարերը, որոնք պարելիս մեզ օգնեց ընկեր Արշակը: Ընկեր Մերին խոստացավ մեզ անպայման սովորեցնել այդ պարերը:

Անահիտ Վարսանյան

Գեղարվեստի դպրոց_պարտեզ, 3-րդ դաս.