Երեկ երեկոյան մասնակցեցինք Կողբի ճամբարականների պատրաստած ծիսական խարույկին: Ամեն անգամ Վարդավառի տոնից առաջ (ի դեպ Նոյեմբերյանի շրջանում Վարդավառը նշում են ամսվա վերջին կիրակի օրը) վառում են մեծ խարույկ, հավաքվում դրա շուրջը, գաթա ուտում, ծիսական երգեր երգում: Մենք նրանց միացանք ծիսական երգերով, մեր պատրաստած թխվածքաբլիթներով:
Նյութը` Էրիկ Բաբաջանյանի