Հուլիսի 20-23-ը Մեդիակենտրոնում կազմակերպվեց կրթահամալիր դիմած մասնագետների մեդիահմտությունների վերապատրաստման դասընթացը: Արդեն 10-րդ խումբն է, որ վերապատրաստումների շնորհիվ բարելավում է իրենց մեդիահմտությունները, ծանոթանում կրթահամալիի հեղինակային կրթական ծրագրերին, ժամանակակից ուսուցման ձևերին: Վերապատրաստման առաջին իսկ օրվանից վերապատրաստման 7 մասնակիցն էլ իրենց բլոգներով անդամագրվեցին բլոգոլորտի մեծ տիրույթին.
Ծանթացան բլոգի տեսակներին, յուրահատկություններին, սովորեցին բլոգում նյութեր, նկարներ, վիդոներ հրապարակել, կատարել կառուցվածքային փոփոխություններ, ծանոթացան բլոգի որոնողական առաջխաղացման գաղափարին:
Սովորեցին պատրաստել տեսանյութեր, հրապարակել youtube.com կայքում.
Ծանոթացան google-ի առցանց հարթակին, սովորեցին ստեղծել առցանց փաստաթուղթ, դա տեսնելու հնարավորություն տալ այլոց, պատրաստել առցանց ինտերակտիվ թեստեր.
Ծանթացան smart notebook 11 ծրագրին, ծրագրի բոլոր գործիքներին ու ֆունկցիաներին, սովորեցին աշխատել ծրագրով.
Դասընթացավար՝ Հերմինե Անտոնյան