• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հրավեր…շաբաթօրյակի՞...

2011թվականի ապրիլի 16-ը հայտարարված էր քաղաքային շաբաթօրյակի, քաղաքային ծառատունկի օր:«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի համար այդ բառերն այնքան սովորական են, որ մենք չկենտրոնացանք, չանհանգստացանք…

Բայց ապրիլի 15-ին հրավեր ստացանք. «Էներգիայի և ռեսուրսների օգտագործման դպրոցական ծրագիր» /ԷՌՕԴԾ/ հասարակական կազմակերպության կոորդինատոր Հրանտ Սարգսյանը հրավիրեցքաղաքային շաբաթօրյակի օրը`ապրիլի 16-ին, առավոտյան 10.00-ին Մեսրոպ Մաշտոցի անվան այգի: Գնացինք 6 հոգիանոց խմբով. Մարտիրոսյան Արման, Մկրտչյան Արթուր /Վարժարան/, Առաքելյան Վեներա, Արշակյան Անի, Հարությունյան Դիանա /Հիմնական դպրոց/: Արդեն ժամադրավայրում էին Հայրապետ Հայրապետյանի անվան թիվ 78 դպրոցի և Ֆրիտյոֆ Նանսենի անվան դպրոցի խմբերը: Մենք դարձանք թվով 21 անձ:

Այգում յուրահատուկ եռուզեռ էր: Աշխատանքային բանակ արդեն կար. աշխատում էին համապատասխան մեքենաներով, գործիքներով, հագուստներով: Մենք միացանք նրանց` որպես առաջադրանք ստանալով մաքրել մայթից մինչև քաղաքի գլխավոր փոստ ընկած ճանապարհը: Տրամադրեցին ձեռնոցներ, պարկեր, փայտե հատուկ ձողեր, փոցխեր, ավելներ:

Աշխատանքի ընթացքում հերթով մեզ միացան երկուանծանոթ աղջիկ. ծանոթացանք, զրուցեցինք, Անին արագ կողմնորոշվեց և օգտագործեց ձայնագրիչը:

Ջանասեր աշխատանքի արդյունքնում մեծ թվով պարկեր լցվեցին աղբով: Ներգրավվեցին նաև օտարները, շատ անցորդներ մեր կողքով անցան երախտագիտության հայացքով ու ժպիտով: Որոշ ժամանակ անց արդեն քաղց էինք զգում: Դրա լուծումն էլ գտնվեց. մեր ղեկավարը պատվիրեց մեկական պիցցա, ջուր, հյութեր: Իսկ մինչ սննդի տեղ հասնելը այգի այցելեց քաղաքապետ Կարեն Կարապետյանն ուղեկից մեծ խմբով: Նա հատուկ ուշադրություն դարձրեց տեղանքում կատարվող մեծ շինարարությանը, հետո` ծառերի ու տարածքի մաքրման աշխատանքներին: Մենք նրա հետ նկարվեցինք:

Ախորժակով կերանք, խմեցինք ու քնելու ախորժակով վերադարձանք տուն:

Մեր կրթահամալիրի պատվիրակությունը հարցազրույց վերցրեց տարածքով անցնող անցորդներից, նոր ծանոթություններ հաստատեց հետաքրքրասերների հետ, փոխանակեց էլեկտրոնային հասցեներ: